вторник, 15 апреля 2014 г.

Իրական թվեր

1.Հարց- Որոնք են իրական թվերը:
Պատասխան-Մաթեմատիկայում, իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։

2.Հարց-Ինչպես են նշանակում իրական թվերի բազմությունը:
Պատասխան- Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:

Բնական թվեր

1.Հարց-Ինչ է նշանակում բնական թիվ:
Պատասխան-Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր:

2.Հարց-Քանի թվանշանով կարելի է արտահայտել ցանկացած թիվ :
Պատասխան-Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

3.Հարց-Եթե 8 թվանշանը գրված է եռանիշ թվի նախավերջում, ապա ինչպես կկարդանք: Պատասխան-Կկարդանք 8 տասնյակ: Օրինակ` 286 :

понедельник, 14 апреля 2014 г.

Top inventions.

The Fire- People discovered the useful features​ of fire very early. They discovered its ability to light, heat, make food better. «The wild fire» from volcanoes or forest fire frightened the people, but when man brought it to cave and «domesticated», it began to serve and became the men's inseparable companion.

Կրակ-Մարդիկ շատ վաղ բացահայտեցին կրակի օգտակար հատկանիշները, նրա տաքացնելու և լուսավորելու, սնունդն ավելի լավը դարձնելու ունակությունը: «Վայրի կրակը», որը հորդում էր հրաբուխների կամ անտառային հրդեհների ժամանակ, մարդու համար սարսափելի էր, բայց երբ մարդը կրակը բերեց իր քարանձավ, «ընտելացրեց» նրան` ստիպելով ծառայել իրեն, այդ օրվանից կրակը դարձավ մարդու անբաժան ուղեկիցը:


The wheel-It is considered that the prototype of the wheels were logs that people put under heavy stones, tree stumps to move from place to place.
Probably the first observations of rotating objects were done at that time. 

Անիվ-Համարվում է, որ անիվի նախատիպը, ամենայն հավանականությամբ, եղել են գերանները, որոնք դրվում էին ծանր քարերի, ծառերի կոճղերի տակ` տեղից տեղ տեղափոխելու համար: Հնարավոր է` այդ ժամանակ էլ արվել են առաջին դիտարկումները պտտվող մարմինների վերաբերյալ:

Writing-The history of writing begins since 4000 years BC, but even before it there have been different ways to keep and send the information, for example, by the order of arrows or fire smoke.

Գիր-Գիրն իր պատմությունը սկսում է դեռևս մ.թ.ա.4000 տարի առաջ, բայց դրանից շատ առաջ արդեն կային ինֆորմացիան պահպանելու ու փոխանցելու շատ տարբերակներ` ասենք` բազմագույն բրդյա թելերով արված հանգույցների միջոցով, նետերի դասավորությամբ, խարույկի ծխով և այլն:

Paper- We are obliged to Chinese for paper invention. While making silk, women have found the way of making paper. Later, chinese have leanred to make paper from cheaper materials. In 751 some chinese were captured by Arabs and they passed their skills of makind paper to Arabs and they passed to Europens.

Թուղթ-Թղթի հայտնագործությամբ պարտական ենք չինացիներին: Մետաքսագործությամբ զբաղվող կանայք էլ հայտնաբերեցին թուղթը, որը ստանում էին մետաքսի մշակման ճանապարհին: Հետագայում չինացիները սովորեցին ավելի էժան նյութերից թուղթ ստանալ և դարեր շարունակ գաղտնի էին պահում թղթի ստացման եղանակները, բայց 751 թ-ին` արաբների հետ ընդհարման ժամանակ, մի քանի չին վարպետներ, գերի ընկնելով, փոխանցեցին իրենց վարպետությունն արաբներին, արաբներն էլ` եվրոպացիներին:

Gunpowder-The invention and the spreading of gunpowder in Europe had a greatinfluenece on mankind historyThe Europeans gained much profit from it.


Վառոդ Հրազեն-Վառոդի հայտնագործումն ու Եվրոպայում տարածումը մեծ ազդեցություն ունեցավ մարդկային պատմության հետագա ընթացքի վրա: նրանք էլ կարողացան դրանից ամենաշատ օգուտ քաղել:

Antibiotics - Antibiotics os the most significant discovery of medicine in 20th century. Today for us is amazing that ten thousand are people dying of tuberculosis, pneumonia, sepsisnerits in the last century 30's. Discovery of penitsilin is real miracle. Penitsilin is not only treatment of deadly diseases, but also a great impetus for the further development of medicine.

Հակաբիոտիկներ -Հակաբիոտիկները 20-րդ դարում բժշկության ամենանշանակալի հայտնագործություններից են: Այսօր մեզ համար զարմանալի է պատկերացնելը, որ անցյալ դարի 30-ականներին տասնյակ հազարավոր մարդիկ մահանում էին թոքախտից, թոքերի բորբոքումից, սեփսիսներից: : Պեննիցիլինի հայտնագործումն իրական հրաշք էր, որը ոչ միայն բուժում էր մահաբեր հիվանդությունները, այլև մեծ խթան հանդիսացավ բժշկության հետագա զարգացման համար:
Means of communication. Inventing telephone and radiomankind won the greatesvictory against distance. By the help of telegram it became possible to communicate in written form. The first attempts were made in 1873 by American physics Feige,who showed that it is possible to transmit voice through the electric circuit. At that time iwas difficult to imagine the changes which would take place with the means ofcommunication.
Կապի միջոցնել, հեռախոս ռադիո- Այս հայտնագործությամբ մարդը տարավ մեծագույն հաղթանակը տարածության նկատմամբ: Հեռագրի հայտնագործմամբ հնարավոր դարձավ գրի միջոցով հաղորդակցվելը: Առաջին փորձերն այս ուղղությամբ արվել են 1837 թ-ին ամերիկյան ֆիզիկոս Փեյջի կողմից, ով ցույց տվեց, որ էլեկտրական շղթայի միջոցով կարելի է փոխանցել ձայնը: Այդ ժամանակ թերևս դժվար էր պատկերացնել անգամ, թե ինչ զարգացում կապրեին կապի և հաղորդակցության միջոցները:

-Car formed the economy, developing new branches of industry. It also changed the image of the planet, drawing million kilometers of roads. It also influenced on ecology and changed man’s psychology.
Ավտոմեքենա- Այն ձևավորեց տնտեսությունը` ծնելով արտադրության նորանոր ճյուղեր, այն փոփոխեց մոլորակի պատկերը` դրա վրա գծելով միլիոնավոր կիլոմետրերի ճանապարհներ, մեծ ազդեցություն գործեց էկոլոգիայի վրա, ինչպես նաև կտրուկ փոխեց մարդու հոգեբանությունը:
Electric lamp-At the end of 19th century many streets and squares of European countries were lightened by electricity.  Mass electrificationenergy revolutionthegreat advances in the industry. But all these couldn’t be possible if the simplest thing-the electric lamp wasn’t invented. 
Էլ. Լամպ- 19-րդ դարի վերջին տասնամյակներում շատ եվրոպական երկրների փողոցներն ու հրապարակները սկսեցին լուսավորվել էլեկտրականությամբ: Մասսայական էլեկտրաֆիկացում, հեղափոխություն էներգետիկայում, մեծ առաջընթաց արտադրությունում: Սակայն այս ամենը կարող էր և չլիներ, եթե չստեղծվեր մեզ համար այնքան սովորական ու հասարակ իրը` էլեկտրական լամպը:

пятница, 4 апреля 2014 г.

Հին Հռոմեական արվեստը: Հագուստը: Ուտելիքը:


Հռոմեական հագուկապը 600 տարվա մեջ քիչ փոփոխություն է կրել։Հագուստով հնարավոր էր զանազանել տարբեր խավերին պատկանող մարդկանց։ Պլեբեյների (հասարակ ժողովուրդ) տունիկան (երկար, անթև ներքնաշապիկ) նման էր հովիվների և ստրուկների հագուստին, կարվում էր մուգ կտորից, իսկ պատրիկների տունիկան պատրաստվում էր միայն սպիտակ կտորից։ Մագիստրատը (պետական ծառայող) կրում էր «տունիկա աուգուստիկլավի», սենատորները հագնում էին գծերով տունիկա, որը կոչվում էր «տունիկա լատիկլավի»։ Ռազմական տունիկաները հասարակից ավելի կարճ էին։ Պատանիները, մինչև Լիբերալիա տոնը, կրում էին «տոգա պրետեքստա», որը մանուշակագույն եզրով տոգա էր։ «Տոգա վիրիլիսը» (կամ «տոգա պուրա.) հագնում էին 16 տարեկանը լրացած հռոմեացիները, որպեսզի ցույց տան, որ Հռոմի քաղաքացի են։
Չափահաս հռոմեացի տղամարդիկ և կանայք տունիկայի վրայից հագնում էին պարեգոտ կամ պատմուճան, տղամարդկանց պատմուճանը կոչվում էր տոգա, կանանց պատմուճանը՝ ստոլա: Կանանց «ստոլան» արտաքինով տարբերվում էր «տոգայից», և սովորաբար ավելի բաց գույնի էր։ Հայտնի զորավարները որպես առանձնաշնորհ հագնում էին «Տոգա պիկտա»։ Սուգ պահելիս կրում էին «տոգա պուլլա»։ Տարբերել մարդկանց դիրքը հնարավոր էր նաև կոշիկներով. պատրիկները կրում էին կարմիր կամ նարնջագույն սանդալներ, սենատորները՝ շագանակագույն, կոնսուլները՝ սպիտակ, իսկ զինվորները կրում էին ծանր կոշիկներ։ Այն զինվորների համար, ովքեր կռվում էին հյուսիսում հռոմեացիները ստեղծեցին գուլպաներ. դրանք սովորաբար հագնում էին սանդալներով։
Դիոկղետիանոսի բարեփոխումներից հետո ռազմական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հագուկապը դարձավ ավելի հարուստ և զարդարուն։ Զգեստի վրա զարդանախշերը սովորաբար երկրաչափական կամ բույսերի պատկերներ էին, չնայած երբեմն կարող էր լինել նաև կենդանու կամ մարդու Պատկեր։Մետաքսի ներմուծումը ավելացրեց այն մարդկանց թիվը, ովքեր կրում էին մետաքսե հագուստներ։ Ծանր գոտիները կրում էին մեծ մասամբ ռազմական գործիչները։ Շալվարը կայսրությունում համարվում էր միայն բարբարոս գերմանացիների և պարսիկների հագուստ. այն ընդունվեց միայն կայսրության վերջին շրջանում՝ ի նշան մշակութային մայրամուտի։
Հռոմեացիները ուտելու պարզ սովորույթներ ունեին։ Պինդ ուտելիքը ուտվում էր առավոտյան ժամը 11-ին, և բաղկացած էր հացից, աղցանից, պանրից, մրգերից, ընկուզեղենից և սառը մսից, որ մնացել էր նախորդ գիշերվա ճաշից։ Տարածված էր նաև ձիթապտուղը։Ընտանիքն ուտում էր միասին, նստելով աթոռներին՝ սեղանի շուրջը։ Մատներով ուտում էին պինդ ուտելիքը, իսկ գդալներով՝ ճաշերը։
Գինին համարվում էր ունիվերսալ խմիչք,այն օգտագործվում էր օրվա բոլոր ժամերին, բոլոր խավերի կողմից, բավականին էժան էր։ Այլ խաղող և մեղր պարունակող խմիչքներ ևս օգտագործվում էին։ Սոված գինի խմելը նշանակում էր լինել հարբեցող։ Ալկոհոլից կախվածություն ունենալը համարվում էր ամոթալի։



Հռոմեական գրականությունը կրել է հունականի ուժեղ ազդեցությունը։ Ամենահին գրական նմուշները պատմում են Հռոմի առասպելական անցյալի և հերոսների սխրագործությունների մասին։ Կայսրության ընդարձակմանը զուգահեռ գրական ժանրերը դարձան ավելի բազմազան՝ բանաստեղծություններ, կատակերգություն, պատմական ստեղծագործություններ և ողբերգություն։Վերգիլիոսը հռոմեական դասական էպիկական բանաստեղծ է։ Նրա «Էնեական» պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման պատմությունը. Էնեասի փախուստը կործանվող Տրոյայից և Իտալիայում բնակություն հաստատելը։ Հռոմում տարածված էր նաև «սատիրայի» գրական ժանրը։ Շատ հռոմեական տներ զարդարված էին հույն արվեստագետների գործերով։ Քանդակները սովորաբար պատկերում էին երիտասարդ, թիկնեղ և հզոր պատանիների։ Երբեմն կարող էին պատկերել դրվագներ հռոմեական լեգեոնների հաղթանակներից։
Երաժշտությունը կազմում էր հռոմեացիների առօրյա կյանքի անբաժան մասը։ Երաժշտություն բառը վերցված է հունարեն բառից։ Մասնավոր և հանրային խնջույքները սովորաբար ուղեկցվում էին երաժշտությամբ։
Ժամանակի ընթացքում հռոմեական քաղաքաշինությունը փոխվեց և կատարելագործվեց։ Հռոմեական շատ կառույցներ մնացել են կանգուն նույնիսկ 2,000 տարի անց, մի շարք ակվեդուկներ որոշ բնակավայրեր ջրով են մատակարարում առ այսօր։ Նույնիսկ Խաչակրաց արշավանքների ժամանակ, բացի հռոմեացիների կողմից կառուցված ճանապարհներից, այլ ճանապարհներ չկային։


среда, 2 апреля 2014 г.

Եղիշե Չարենց:Նավզիկեն

Կարծում  եմ , որ ինչքան էլ մարդու իդեալը փոփոխվի, վերջում նա ընտրելու է այն մեկին, ով կունենա այն ամենը , ինչը ունեն իր պատկերացրած բոլոր իդեալները: Մի մարդու մեջ կգտնի այն ամենը, ինչը նրան հարազատ կթվա և հաճելի: Կարծում եմ` Չարենցը կին շատ է սիրել ու կնոջը յուրահատուկ ձևով մեծարել է :