среда, 2 апреля 2014 г.

Եղիշե Չարենց:Նավզիկեն

Կարծում  եմ , որ ինչքան էլ մարդու իդեալը փոփոխվի, վերջում նա ընտրելու է այն մեկին, ով կունենա այն ամենը , ինչը ունեն իր պատկերացրած բոլոր իդեալները: Մի մարդու մեջ կգտնի այն ամենը, ինչը նրան հարազատ կթվա և հաճելի: Կարծում եմ` Չարենցը կին շատ է սիրել ու կնոջը յուրահատուկ ձևով մեծարել է :
Սակայն պոեմի մեջ ուզում է հասկացնել, որ չի կողմնորոշվում, և այդ անորոշությունից չի հասկանում, որն է ճիշտ ու որը սխալ: Կարծում եմ, որ մարդը պետք է սիրի միաժամանակ մի քանի կնոջ, որովհետև, եթե ամբողջ կյանքում սիրի մի կնոջ և ամեն օր նրան տեսնի , արթնանա նրա կողքին , հաց ուտի նրա հետ , կյանքը ձանձրալի կլինի : Անձամբ ես հիմա չունեմ ոչ մի իդեալ : Սակայն եթե ունենամ, ապա ես իմ հետ կաշվի կնստեմ: Կուսմնասիրեմ իմ իդեալին : Կհասկանամ թե ինչն է նրա մեջ ինձ դուր գալիս և կփորձեմ գտնել դրանք ուրիշների մեջ : Ինձ թվում է կգտնեմ ուրիշների մեջ այն ինչ տեսել եմ այդ ժամանակվա իդելի մեջ : Շատ հնարավոր է նաև, որ ուսումնասիրելով քո իդեալին, հիասթափվես նրանից շատ շուտ և դա շատ բարդ է :

Комментариев нет:

Отправить комментарий