вторник, 15 апреля 2014 г.

Բնական թվեր

1.Հարց-Ինչ է նշանակում բնական թիվ:
Պատասխան-Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր:

2.Հարց-Քանի թվանշանով կարելի է արտահայտել ցանկացած թիվ :
Պատասխան-Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

3.Հարց-Եթե 8 թվանշանը գրված է եռանիշ թվի նախավերջում, ապա ինչպես կկարդանք: Պատասխան-Կկարդանք 8 տասնյակ: Օրինակ` 286 :


4.Հարց-Արդյոք բացասական և ամբողջ թվերը բնական են:
Պատասխան- Ոչ բնական չեն:

5.Հարց-Ինչպես են անվանում բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն:
Պատասխան- Անվանում են ամբողջ թվեր:

6.Հարց–Որ թվերն են օգտագործում հաշվելու և համարակալելու համար:
Պատասխան-Օգտագործում են բնական թվերը:

7.Հարց-Ինչ է թվային ուղիղը:
Պատասխան-Թվային ուղիղը դա այն ուղիղն է, որի մի կետը համապատասխանում է 0-ին, իսկ մյուսը` 1-ին:

8.Հարց-Արդյոք ռացիոնալ թվերը լցնում են թվային ուղիղը:
Պատասխան-Ռացիոնալ թվերը չեն լցնում թվային ուղիղը:

9.Հարց-Որ տառով են նշանակում բնական թվերի բազմությունը:
Պատասխան-Նշանակում են N տառով: N [1;2;3;4....]

10.Հարց-Որոնք են պարզ թվերը:
Պատասխան-Պարզ թվեր այն բնական թվերն են, որոնք չունեն 1-ից ուրիշ բաժանարար: 2,3,5,7,11,13....

Комментариев нет:

Отправить комментарий