четверг, 29 мая 2014 г.

Քրիստոնեական եկեղեցին և դրա հիմնական ուղղությունները:

Եկեղեցին- Ժամանակի ընթացքում հետզհետէ` մի կողմից գնոստիկականության ազդեցության տակ, մյուս կողմից անմիջապես ազդվելով հեթանոսական պաշտամունքներից, քրիստոնեական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդավոր միստերիաների կատարում: Հաղորդությունն ու մկրտությունը դառնում են խորհուրդներ, որոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչվում արդեն (Իգնատիոս), իսկ մկրտությունը դառնում է մարդկային բնության մաքրության և աստվածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:
Աստվածպաշտական գումարումների ընդհանուր բնավորությունն էլ փոխվում է: Երբ որ պաշտամունքը խորհրդավոր միստերիա է դառնում, իսկույն պահանջ է առաջ գալիս ամբողջ աստվածպաշտությանը մասնակից չանել բոլորին, այլ միայն կատարյալ քրիստոնյաներին: Չէր կարելի թույլ տալ ներկա լինելու ամբողջ աստվածպաշտությանը նաև այնպիսիներին, որոնք որևիցե պատճառով ապաշխարության էին ենթարկված համայնքի կողմից: Այդ է պատճառը, որ աստվածպաշտությունն երկու մասի է բաժանվում: Անշուշտ այս զարգացման մեջ դեր է խաղացել հեթանոս հալածիչների և կեղծ բարեկամների երկյուղը: Մինչ Հուստինոսը բոլորովին ազատ կերպով գրում է Հաղորդության ու Մկրտության մասին հեթանոսների համար, մյուս ջատագովներն սկսում են արդեն այդ բանից խուսափել: Հետզհետէ սկսում է առաջ գալ արկան-դիսցիպլինը:

Կաթոլիկություն- Կաթոլիկություն  քրիստոնեության հիմնական ուղղություններից, հետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը : Ձևավորվել է մ.թ. առաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել դեռևս IV դար, երբ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները՝ ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։ Հռոմի աթոռը սկսում է իրեն բարձր դասել տիեզերական մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեցական գործերին։ Հակասություններն հետզհետե ավելի են սրվում VIIIX դդ.։ 867 թվականին Հույն եկեղեցին խզում է իր կապերը Հռոմի եկեղեցուց։ Այդ խզումը իր վերջնակետին է հասնում 1054 թվականին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովում են միմյանց։ Բաժանման դավանաբանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է և Հորից և Որդուց։ Երաբնակությունն ընդունող քրիստոնեական եկեղեցին բաժանվում է արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս) ճյուղերի։ Կաթոլիկությունը ձևավորվում է որպես դավանանք և եկեղեցական կազմակերպություն։ Կառուցվածքով կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանակն, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է: Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է):
Ուղղափառություն- քրիստոնեության մեջ՝  Հիսուս Քրիստոսի առաքյալների հիմնած առաքելական, ավանդական և պատմական եկեղեցիների դավանանքի, վարդապետության ու կարգերի ամբողջությունը: «Ուղղափառություն»  անվանումն առաջին անգամ հանդիպում է II դ. քրիստոնյա գրողների մոտ (Կղեմես Ալեքսանդրացի և ուր.), երբ ի հայտ են եկել քրիստ. եկեղեցու ուսմունքի առաջին բանաձևերը: Նշանակել է բոլոր եկեղեցիների հավատը՝ ի հակադրություն հերետիկոսների տարամիտության և աղավաղումների: Ուղղափառության սահմանները և սահմանումը միշտ եղել են վեճի առարկա: Սակայն Ուղղափառության հիմնական չափանիշ է ճանաչվում Հիսուս Քրիստոսի և նրա առաքյալների ուսմունքի անփոփոխ պահպանումը և անշեղորեն հետևելը, ինչպես շարադրված է Աստվածաշնչում, սրբազան ավանդությունում, Հավատո հանգանակում, Ընդհանրական եկեղեցու գումարած տիեզերական ժողովների բանաձևերում, եկեղեցու հայրերի ուսուցումներում:451-ի Քաղկեդոնի ժողովի հետևանքով Ընդհանրական եկեղեցու պառակտումից հետո եկեղեցիները կամ եկեղեցիների ընտանիքները, ունենալով տիեզերական ժողովների և եկեղեցու հայրերի սեփական ցանկեր, տարակարծիք են Ուղղափառության բնորոշման, ինչպես նաև դավան. որոշ բանաձևերի Ուղղափառության հարցում: Քրիստոնեական եկեղեցու հիմնական հավատալիքները, որոնք կազմում են նրա դավանանքը, բանաձևվել են երեք տիեզերերական ժողովների վճիռներով: Այն բոլոր եկեղեցիները, որոնք ընդունել են երեք տիեզեր. ժողովների հաստատած հավատանքը՝ Հոր և Որդու համագոյությունը,  Սուրբ Հոգու Աստվածությունը, Ս. Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները, ս. Կույսի Աստվածածին կամ Աստվածամայր լինելը, ճանաչվում են ուղղափառ եկեղեցիներ:
Բողոքականություն- Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, XVI-րդ դարում: Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ  քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է: Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգների ժխտումը և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սխոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շրտավորումների հետևանքով։Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայացել է 1517 թ.։ Նա բացեյբաց և զայրագին կերպով դատապարտեց ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխեց 95 իր դիրքորոշում արտահայտվող թեզիսներ։


Անգլիական եկեղեցի- Պետական քրիստոնեական եկեղեցին Անգլիայում /Միացյալ Թագավորություն/: Մայր եկեղեցին հանդիսանում ` համաշխարհային Անգլիական միության եկեղեցին: Անգլիական եկեղեցին միաժամանակ հանդիսանում ` կաթոլիկ և ռեֆորմացված: Շատերը կարծում են, որ Հենրիխ VIII հիմնադրել է եկեղեցին XVI դարում, որպեսզի հիմնավորի իր բաժանությունը Եկատերինա Արագոնսկայաից: Այդ ժամանակ Անգլիայում կաթոլիկ եկեղեցին գոյատևում էր արդեն շուրջ 900 տարի: Անգլիական եկեղեցու արմատները գնում են մինչև Հռոմեական կայսրություն, երբ քրիստոնեական եկեղեցին ի հայտ եկավ այն ժամանակվա Բրիտանիայի հռոմեական նահանգում: Հին քրիստոնեական պատմիչներ Տերտուլիանը և Օրիգենը հիշատակել են Բրիտանական եկեղեցու գոյությունը Քրիստոսի ծնունդից հետո երրորդ դարում, իսկ չորրորդ դարում Բրտանական եպիսկոպոսները մասնակցում `ին եկեղեցու մի շարք կարևոր հավաքույթներին, ինչպիսին օրինակ Առլիական տաճարը 314թ. և Ռիմինի տաճարը 359թ. :Բրիտանական եկեղեցու առաջին հետևորդը որի անունը մեզ հայտնի ` դա Սուրբ Ալբանն է կամ Ալբան Վեռուլամսկին, որը ինչպես մեզ պատմում է ավանդույթը, մահացել է տանջվողի մահով , այն նույն տեղում որտեղ մեր օրերում գտնվում ` Սուրբ Ալբանի աբբայությունը Խարտֆորդշիրում:

Комментариев нет:

Отправить комментарий