вторник, 20 мая 2014 г.

Վիլյամ Սարոյան

Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է գրել, պետք է պարզի իր համար, թե ինչպես գրել, այլապես իր գործը իրենը չի լինի: Ես նկատի ունեմ ոճը: Նրա գրած պատմվածքը կարող է իրենը լինել, բայց նա չի գտել իր գրելաոճը, նրա գրածը ոչնչով չի տարբերվի բազմաթիվ այլ գրողների գրվածքներից: Ինչից պետք է խուսափել և ինչից կարելի է խուսափել:
Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործուն, իսկ սերը այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ինչ չի սիրում և չի կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած  է սրտի այնպիսի մի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում: Կարծում եմ Սարոյանը բոլոր ժամանակների ամենա բարի գրողն էր և նա այդպես էլ կմնա: 

Комментариев нет:

Отправить комментарий