1.Ատոմի կառուցվածքը և դիրքը պարբերական համակարգում
Թթվածինը քիմիական տարր է որի նշանն է O և ատոմային կարգաթիվը՝ 8։ Մենդելեևի պարբերական աղյուսակում այն գտնվում է երկրորդ պարբերության վեցերորդ խմբում: Թթվածինը առաջին անգամ ստացել է շվեդ քիմիկոս Կարլ Շեելեն 1771 թ.՝ սելիտրայի քայքայումից։
Բնության մեջ թթվածինը գտնվում է ինչպես ազատ վիճակում (օդում՝ ծավալի 21%-ը և զանգվածի 23%-ը), այնպես էլ միացությունների ձևով (ջուր, բազմազան ապարներ)։ Այն Երկրի վրա ամենատարածված տարրն է. կազմում է նրա զանգվածի մոտ 30%-ը։ Երկրագնդի զանգվածի կեսից ավելին թթվածին է։ Թթվածինը կազմում է մարդու օրգանիզմի 65 %-ը։
Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)
Հանդես է գալիս երկու ալոտրոպ ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)
Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է։ Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում։ Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես՝ պարզապես շնչահեղձ կլինենք։
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը։ Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ։

Միացություններում այն երկվալենտ է և օքսիդացման աստիճանը 2 է:
Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը։ Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով։ Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը։ Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում։ Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն։
4.Այրումը
Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ։ Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն։ Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման։ Դանդաղ օքսիդացում են, օրինակ, օրգանիզմում խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումը, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում։ Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով։

5.Ստացումը
1. Բնության մեջ թթվածնի ահռելի ծախսը լրացնում է ֆոտոսինթեզի ռեակցիան, որը ընթանում է լույսի և քլորոֆիլի պայմաններում.
6CO2+6H2O=C6H12O6+6O2↑
2. Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից:Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի, ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը, իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը: Գազային թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում) 10-15 ՄՊԱ ճնշման տակ 1 մմ սնդիկի սյան, որը հավասար է 133,3 Պա։
2HgO=2Hg+O2↑
2H2O2=2H2O+O2↑
2KMnO4 → K2MnO4 + MnO2 + O2↑
2KClO3 → 2KCl +
3O2↑ (Բերթոլեի աղ)
4K2Cr2O7=4K2CrO4+2CrO3+3O2↑
2KNO3=2KNO2+O2↑

6.Ֆիզիկական հատկությունները
Թթվածինը անգույն, անհամ, անհոտ գազ է։ Եռում է -183°С, պնդանում է -219°С: Հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է, թթվածնի պարամագնիսական հատկությունը երևում է հեղուկ վիճակում։ Թթվածնի խտությունը 0°С, 101 ԿՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ։ Թթվածինը ջրում վատ է լուծվում 20°С-ում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, 0°С-ում 5 ծավալ թթվածին։
7.Քիմիական հատկությունները
1.Մետաղները և ոչմետաղները օքսիդանում են թթվածնով.
2Na+O2=Na2O2, ապա Na2O2+2Na=2Na2O
2Mg+O2=2MgO
4Al+3O2=2Al2O3
2Cu+O2=2CuO
C+O2=CO2
4P+5O2=2P2O5
2.Թթվածնով օքսիդանում են նաև բարդ նյութերը.
2CO+O2=CO2
2SO2+O2=2SO3
Cu2O+O2=2CuO
CH4+2O2=CO2+2H2O
C2H5OH+3O2=2CO2+3H2O
2C2H2+5O2=4CO2+2H2O
4NH3+3O2=2N2+6H2O
4NH3+5O2=4NO+6H2O
8.Կիրառումը
Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu,Zn,Sn,Au.....) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։
Հետաքրքիր նորություններ թթվածնի մասին
Ինչ կլինի, եթե ամբողջ աշխարհը 5 վայրկյան զրկվի թթվածնից.
1.Նրանք ովքեր կգտնվեն ծովափին միանգամից այրվածք կստանան:
2.Մեր մաշկի միջի թթվածնի մոլեկուլները պաշտպանում են մեզ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
3.Ցերեկը երկինքը կմթնի:
4.Երկրագնդի կեղևը կճաքճքի:
5.Բոլորի ներքին ականջը կպայթի:
6.Մթնոլորտային ճնշումը կիջնի 25 տոկոսով:
7.Բետոնե կառույցները կփլվեն:
8.Օվկեանոսները կվերածվեին գոլորշու և կբարձրանային տիեզերք:
Ինչ կլինի, եթե թթվածինը 2 անգամ շատ լինի.
1.Թղթե ինքնաթիռները ավելի երկար կթռչեին:
2.Բենզինի ծախսը կշատանար:
3.Մենք ավելի երջանիկ կլինենք:
4.Կլավանար մեր հիշելու և ֆիզիկական կարողությունների ծավալը :
5.Բայց միջատները կդառնային ահռելի չափերի:
Շնորհակալություն քեզ թթվածին, որ դու այնպիսինն ես, ինչպիսին կաս:
Խորհրդատու՝ Վեներա Հայկի Խառատյան

Комментариев нет:
Отправить комментарий