вторник, 15 апреля 2014 г.

Իրական թվեր

1.Հարց- Որոնք են իրական թվերը:
Պատասխան-Մաթեմատիկայում, իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։

2.Հարց-Ինչպես են նշանակում իրական թվերի բազմությունը:
Պատասխան- Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:


3.Հարց-Որ թվերն են կազմում իրական թվերի բազմությունը:
Պատասխան-Դրական տասնորդական կոտորակները, հատվածների երկարությունները բացասական տասնորդական կոտորակները և զրոն կազմում են իրական թվերի բազմությունը: Օր. 0, 18,25 և -25,31 : Ճիշտ չէ:

4.Հարց-Որոնք են իռացիոնալ թվերը:
Պատասխան-Իրական, բայց ոչ ռացիոնալ թվերը կոչվում են իռացիոնալ թվեր: Օր. 0,101001000 և այլն :

5.Հարց-Արդյոք իռացիոնալ թիվը անվերջ պարբերական տասնորդական կոտորակ է : Պատասխան-Ոչ, այն անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակ է:

6.Հարց-Ինչու են թվային ուղղին անվանում կորդինատային ուղիղ:
Պատասխան-Թվային ուղղի A կետին համապատասխանող a թիվը երբեմն անվանում են A թվի կորդինատ :

7.Հարց- Ինչ է a թվի 3- շրջակայքը: (3-ը շրջված):
Պատասխան- Այն բաղկացած է թվային առանցքի այ կետերից, որոնց հեռավորությունը a-ից փոքր (3)-ից: Օր. a=5 թվի 2-շրջակայքը (3=2) կլինի (3;7) միջակայքը:

8.Հարց-Արդյոք երկու իրական թվերի գումարը կլինի իրական թիվ:
Պատասխան-Այո, կստացվի իրական թիվ : Օր.` 61+5=66

9.Հարց-Արդյոք ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին կազմում են իրական թվերի բազմություն:
Պատասխան-Այո, ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին կազմում են իրական թվերի բազմություն:

10.Հարց-Կարելի է արդյոք, իրական թվերը պատկերել որպես անվերջ երկար թվային ուղիղ:
Պատասխան-Այո,Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ` թվային ուղիղ կամ իրական ուղղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են: 

Комментариев нет:

Отправить комментарий