воскресенье, 15 июня 2014 г.

Գյումրի: Օդի աղտոտվածությունը:

Վերջին տասնամյակում Գյումրիում օդի աղտոտվածության աստիճանը մշտապես 3-4 անգամ գերազանցել է թույլատրելիության սահմանը: 2010 թ-ին նախորդ տարիների համեմատ առավել հուսադրող տվյալներ են արձանագրել բնապահպանները: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ խնդրի լուծման համար քայլեր են ձեռնարկվել:
2010 թ-ը հաջողակ տարի չէր ֆինանսական առումով: Գյուղատնտեսության մեջ երկարատեւ անձրեւներն եթե խանգարել են հող մշակողներին, ապա մեր թոքերին նպաստավոր պայմաններ են ստեղծել նորմալ օդ շնչելու համար:

ՀՀ ատոմակայանը:

Հայաստանի միակ ատոմակայանը տեղակայված է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Ինչպես գիտենք՝ ատոմակայանների մոտակա տարածքների օդը ոչ միայն աղտոտվում է դրանց իսկ պատճառով, այլև՝ ատոմակայանից ռադիոակտիվ ճառագայթներ են տարածվում հարակից տարածքների վրա: Այս երկու խնդիրն էր վտանգ են ներկայացնում մարդու ՝ ավելի շատ մեծամորցիների առողջության վրա: Մեծամոր քաղաքում բնակչությունը կազմում է մոտ 10 000 մարդև, այնուամենայնիվ, դա այդքան էլ քիչ քանակ չէ: Փաստորեն՝ամեն օր 10 000 մարդու կյանքին խոշոր վտանգներ են սպառնում, բայց նա ստիպված է դիմակայելու և շարունակելու բնակվել նույն վայրում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթներն ու կեղտոտ օդը շարունակում են իրենց գերիշխանությունը հաստատել:

суббота, 14 июня 2014 г.

Հիբրիդ համակարգով ավտոմեքենաների ՕԳԳ

Ի՞նչ է ՕԳԳ–ն։
ՕԳԳ-ն օգտակար գործողության գործակիցն է, որը ցույց է տալիս թե տվյալ սարքավորումը` օրինակ հիբրիդ շարժիչը, որքանով արդյունավետ է ծախսում օգտագործված էներգիան: Այլ կերպ ասած, ինչքան ՕԳԳ-ն բարձր է, այնքան տվյալ սարքը ավելի արդյունավետ է աշխատում և խնայում է էներգիան և հետևաբար ձեր կատարած ծախսերը: Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաների ՕԳԳ-ն տատանվում է սովորաբար 80-90% սահմաններում։

Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաները(այսուհետ ՀՀԱԱ) ստեղծելու հիմնական շառժառիթը, դա ավտոմեքենաները ավելի տնտեսող դարձնելու միտքն էր։ Սակայն դա նաև ունի իր բատ կողմերը՝ օրինակ արագության և մեկ լիցքով վազքի նվազումը և այլն։

ՀՀԱԱ–ները նաև ավելի մեծ վտանգ են ներկայացնում հետիոտնների համար, ի տարբերություն սովորական ավտոմեքենաների, քանի որ քիչ ձայներ են արձակում։

Կարծիք.
ՀՀԱԱ–ները ժամանակակից գիտության ամենամեծ ձեռքբերումներից է, լավ կողմերը գերակշռում են վատերի նկատմամբ։ Ըստ իս գիտնականների համար պետք է առաջնահերթ խնդիր լինի ՀՀԱԱ–ները մեզ՝ սովորական մարդկանց համար ավելի հասանելի դարձնել։

пятница, 13 июня 2014 г.

ԵվրԱզԷՍ

Եվրասիական տնտեսական ընկերակցություն (ԵվրԱզԷՍ)։ Միջազգային տնտեսական կազմակերպություն, որը իր մեջ ներառում է մի շարք նախկին ԽՍՀՄ երկրներ, ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության և շատ ուրիշ նպատակների իրականացման համար։
Ինչու՞ է ՀՀ–ն ընտրել Մաքսային Միության ճանապարհը։
Կփորձեմ համարակալել իստ իս ամենակարևոր պատճառները։
1. Ռազմական պատճառ։
ՀՀ–ն գտնվում է աշխարհագրականորեն անբարենպաստ վայրում, շրջափակման մեջ։ ՀՀ արևմտյան սահմաններում կանգնած են ռուս զինվորները, որոնք կարելի է ասել, որ մեր զինվորների հետ մեկտեղ ապահովում են մեր խաղաղ կյանքը։ Հայերի շրջանում այդ մասին կարծիքները կիսվում են, ոմանք կարծում են, որ դա լավ է, ոմանք ել՝ հակառակը։ Ես պատկանում եմ երկրորդ մասին, և ըստ իս, ամեն ազգ պետք է ինքնապաշտպանվի ինքնուրույն, և երբեք չպետք է կատարի իր ընտրությունը ռազմական ճնշումներից ելնելով։
2. Տնտեսական պատճառ։
2006 թվականին հայաստանի և ռուսաստանի միջև ապրաքնաշրջանառությունը հասել է 439.1 միլիոն ԱՄՆ դոլլար, մեծանալով 2005 թվականի ապրանքաշրջանառության գումարից 67.9 տոկոսով։
Մաքսային միություն չմտնելով ՀՀ–ն կկորցնի Ռուսաստանի պես ստրատեգիական նշանակություն ունեցող գործընկերոջ։

четверг, 12 июня 2014 г.

Մաթեմատիկա: Նախագիծ II :

Սահմանել թվային ֆունկցիա հասկացությունը, արգումենտ և ֆունկցիա (անկախ և կախյալ փոփոխականներ), բերել ֆունկցիայի օրինակ Ձեր առօրյայից:

Ֆունկցիան, դա մի փոփոխականի կախվածությունն է մյուսից: Օրինակ՝y=2x : Այս ֆունկցիայում y-ը կախված է x-ի արժեքից: Օրինակ, եթե x=4 ապա y=8:

Արգումենտ-Ֆունկցիայի փոփոխականներից մեկը, որը կարող է փոփոխվել միայն որոշման տիրույթի սահմաններում, կոչվում է անկախ փոփոխական կամ արգումենտ:

Ֆունկցիան-Մի փոփոխականի կախվածությունը մյուսի անվանում են ֆունկցիա:

Հեծանվորդը շարժվում է 30կմ/ժ արագությամբ: Որքա՞ն ճանապարհ նա կանցնի, 5, 6, 8 ժամ հետո:
S=V*T
V=30կմ/ժ
T=5, 6, 8 ժամ
S=30t Ֆունկցիայի բանաձևով կարելի է գտնել ավտոմեքենայի անցած ճանապարհը:

Ֆունկցիայի որոշման տիրույթ, գրել բերված ֆունկցիայի որոշման տիրույթը:f (x)= 30x (ֆունկցիա)
D(f)= (-∞, +∞)

Ֆունկցիայի արժեքների տիրույթ, գրել բերված ֆունկցիայի արժեքների տիրույթը:
f (x)= 30x (ֆունկցիա)
E(f)= (-∞, +∞) (արժեքների տիրույթ)

Ֆունկցիայի արժեքը արգումենտի տվյալ արժեքի դեպքում. f(x) ֆունկցիան որոշվում է հետևյալ կերպ. ցանկացած x թվի համապատասխանում է այն պարզ թվերի քանակը, որոնք փոքր են x թվից. հաշվեք f(a), որտեղ a թիվը հավասար է Ձեր ծննդյան թվի թվանշանների արտադրյալի և ծննդյան ամսվա(հունվարը 1, փետրվարը՝ 2...դեկտեմբերը՝ 12) և ծննդյան օրվա արտադրյալի գումարին

a=2*0*0*0+3*14=42
f(42)= 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41

Ֆունկցիայի գրաֆիկ: Գրեք որևէ ֆունցիա և կոորդինատային հարթության վրա նշեք վեց կետ,որոնք պատկանում են այդ ֆունկցիայի գրաֆիկին, և չորս կետ՝ որոնք չեն պատկանում այդ ֆունցիայի գրաֆիկին:

                        

y=2x
B (0,8;1.6)
C (0.4;0.8)
D (1;2)
E (-42;-84)
F (-0.2;-0.4)
G (-0.9;-1.80)
N
M
L

Եռանկյունաչափության տարրեր
GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ և այդ շրջանագծի մի շառավիղ (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավղի կազմած անկյունը x-երի առանցքի դրական ուղղության հետ: Գտեք այդ անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգեսը: Բացատրեք, թե ինչպես հաշվեցիք:











45.09◦
Sin 45,09◦ = 0,71
Cos 45,09◦= 0,71
Tg=sin/cos 45,09◦ = 1
Ctg=cos/sin 45,09◦ = 1

Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք էչհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդշառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմածանկյան սինուսը: Հաշվեք այդ անկյան կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը:


60 ◦
Sin 60◦ = 0.5
Cos 60◦ = 0.87
Tg=sin/cos 60◦ =0.57
Ctg=cos/sin 60◦ = 1.74

Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմած անկյան տանգենսըՀաշվեքայդ անկյան սինուսը,կոսինուսըկոտանգենսը:

150 ◦
Tg=sin/cos 150◦ = -1.77
Sin 150◦ = -0.87
Cos 150◦ = 0.49
Ctg=cos/sin 150◦ = -0.56