понедельник, 1 февраля 2016 г.

Միսաք Մեծարենց բանաստեղծություններ.



Մեծարենցի քնարերգության մեջ էական  տեղ է գրավում երիտասարդ մարդու հոգեկան դրաման, որը սերտորեն զուգակցվում է բնության պատկերների հետ: ՙ ՙԾիածան՚՚ ժողովածուն բացվում է ՙՙՁմռան պարզ գիշեր գիշեր՚՚ բանաստեղծությամբ:
Բացված պատուհաններից գիշերը ներս է խուժել իր ՙՙ լույս տափանքով՚՚ ու ՙՙզով շողերու թաց կախարդանքով՚՚, և բանաստեղծն իր համբույրն է հղում անպատմելի հմայքներ պարգևողգիշերվա անսահմանությանը: Գիշերը սիրելի է բանաստեղծի համար, քանի որ նա կարող է ամոքել իր ցավերը, բերել իր սրտին սփոփանք, մոռացնել տալ ՙՙաղի՚՚ հուշերը, և նրա անհունության մեջ կարող են դադարել ցերեկվա ՙՙ ձայները պատիր՚՚ քնարական  հերոսը կարծես ձուլվում է մեծ բնությանը, դառնում նրա մի մասնիկը:

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց…

Գիշերվան նվիրված մի հոյական ձոն է նաև հաջորդ բանաստեղծությունը՝ՙՙՍիրերգը՚՚: ՙՙԳիշերն անույշ՚՚, հարազատ ու սիրելի է բանաստեղծին ոչ միայն այն պատճառով, որ նա՝ՙՙհաշիշով օծուն ու բալասանով՚՚, կարող է բանաստեղծի վերքերը բուժել, այլև այն, որ գիշերվա մեջ նրա առջև բացվում է մի ՙՙ լուսեղեն ճամփա՚՚, որը տանում  դեպի երազների ափ: Թեև այս բանաստեղծությունում սիրո մասին ուղղակի ոչ մի խոսք չկա, բայց այն կոչվում է ՙՙՍիրերգ՚՚, անշուշտ , այն պատճառով, որ գիշերն իր բրած համբույրներով հագեցնում է սիրո ծարավով լեցուն նրա հոգին: Եվ գիշերը սիրահարված բանաստեղծի հոգին համակում է տոնական տրամադրությամբ, այն դառնում է ՙՙտոն հոգվույս՝ կիրակի՚՚, քանի որ ՙՙ համբույրներ կուգան հովեն ու ծովեն՚՚, սեր ու համբույր է բերում չորս կողմ ծակող լույսը, ողջ բնությունը:Բայց այս երազային տրամադրությունը շուտով տեղի է տալիս. սիրո այս համատարած ծովում բանաստեղծի շրթունքները ծարավ են ՙՙմիակ համբույրին՚՚ , և նրա հոգու լույսը ՙՙ քիչ-քիչ կը մաշի՚՚: Ցնծագին գիշերվա պատկերաը միաձուլվում է մոտեցող մահվան ագնապի և սիրուց ծարավ մնալու գիտակցության հետ:

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…։
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…։

ՙՙԱքասիաներու շուքին տակ՚՚ բանաստեղծությունը Միսաք Մեծաչենցը թեև դասել է  ՙՙ զուտ նկարագրական ոտանավորների շարքը՚՚, բայց այդ նկարագրությունն ամբողջովին ներծծված է զգացմունքով, սիրով ու հույզով: Բանաստեղծությունում պատկերված են բնության ամենանուրբ գույներն ու բույրերը, ամենամեղմ շշուկներն ու ձայները: ՙՙ Իրիկվան հովիկը՚՚ , որն օծված է բուրմունքներով, ծաղիկներից ՙՙհուշիկ թերթեր՚՚ է թափվում և զգայուն հոգիներին  իջնում է ՙՙերազ մը բուրյան՚՚: Այսպես զուգադրվում է բնապատկերները մարդկային հուզաշխարհի հետ: Երկրորդ տան մեջ ցերեկվա լույսով ու ջերմությամբ արբած աքասւաները օրորվելով իրենց ձյունի նման ծաղիկներն են թափում ցած, իսկ զեփյուռը շտապում է գրկել ձյունի պես հանդարտ իջնող ծաղիկների թերթերը: Ակացիաները բանաստեղծ աչքին երևում են որպես ՙՙդյութական հուրի՚՚ , իսկ թափվողծաղիկները նրա արծաթե վարսերն են, որ իջնում են ՙՙգուռին մեջ՚՚ , և ջրավազանի ջուրը կաթի գույն է ստանում: Ջրավազանի եզրերիցթափվող ծաղկաթաթախ ջուրը ՝ՙՙմանկան լուսե արցունքի ՚՚ նման վճիտ ու մաքուր, կաթիլ-կաթիլ թափվում թ ցած: Թափվող ջրերի ՙՙնվագը՚՚ ավելի ամբողջական ու կենդանի է դարձնում բնապատկերը:

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Комментариев нет:

Отправить комментарий