пятница, 26 декабря 2014 г.

Նամակ ձմեռ պապիկին...

Ձմեռ պապիկ ջան այս անգամ ունեմ մի յուրահատուկ ցանկություն։ Ուզում եմ մի այնպիդի ձյունանուշ որի ծիածանաթաղանթը տարբեր գույներ ունենա: Ուզում եմ որ նրա թմկաթաղանթը դեռ ուժեղ ձայնի հանդիպած չլինի: Ուզում եմ որ մարմնի չափսերը լինեն 90 60 90: Ուզում եմ որ նրա մեջ սպիտակուցները շատ արագ սինթեզվեն սկայան դրանւց նա չմահանա։ Ուզում եմ որ ունենա 2 սիրտ 4 փորոք: Եւ նրա մեջ ակտին և միոզին մկանային գեները մինչև խոր ծերություն չհոգնեն ծառայել իրենց նպատակին։

понедельник, 1 декабря 2014 г.

Մաթեմատիկա: Նախագիծ 1. Աստիճանային ֆունկցիա

Բնութագրել աստիճանային ֆունկցիան

Աստիճանային ֆունկցիա կոչվում է f(x)=Xª բանաձևով տրված ֆունկցիան որտեղ a-ն զրոյից տարբեր որևէ թիվ է։ Դիտարկենք այն ֆունկցիայի հատկություններն, երբ n-ը կենտ է։

понедельник, 27 октября 2014 г.

Մաթեմատիկա։ Նախագիծ 2․ Ցուցչային Ֆունկցիա

Ցուցչային ֆունկցիա կոչվում է f (x) = ax ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:
Ցուցչային ֆունկցիայի հիմնական հատկությունները.
Ցուցչային ֆունկցիա կոչվում է f(x) = a^x ֆունկցիան, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է։
Ցուցչային ֆունկցիայի հիմնական հատկությունները․

воскресенье, 26 октября 2014 г.

Այդ ոչինչը ես եմ

Այս լեգենդները հնարավորություն են տալիս մարդուն շա՜տ ու շա՜տ մտածել։ <<Այդ ոչինչը ես եմ>> մարդն ուզում էր ասել, որ վերջում գալիս ես այն աստիճանին, որից սկսել ես։ Նա արդեն չունի հետաքրքրություններ, չունի պայքարելու ցանկություն և, կարելի է ասել, կյանքի իմաստ չկա։ Չունի երազանքներ և երբ մարդն արդեն ամեն ինչ տեսել է և եղել է ամենաբարձրը, ամենակատարյալը, նա էլ ոչինչ չի ուզում, քանի որ նրա հետաքրքրությունը կորել է և չունի այնպիսի մի << պաշտոն >>, նպատակ, որ ցանկանա դրան տիրանալ և շարունակել վայելել կյանքը և զգալ կյանքի երջանկությունը։ Սակայն, եթե խոսեմ իմ մասին, չեմ կարող առանց նպատակի ապրել։ Դրա համար պետք է կյանքն այնպես դասավորել, որ քո առաջ դժվարություններ դնես։ Պետք է դու քեզ փորձությունների ենթարկես և դրանք հաղթահարես։ Եվ այդ ժամանակ կյանքը ի սկզբանե հետքարքիր կլինի և երջանիկ։



Ադամն ու Լիլիթը։ Առաջադրանքներ․

1Ադամը շատ հասանելի էր Լիլիթի համար։ Նրա անսահման սերը ձանձրացրել էր Լիլիթին։ Իսկ սատանան անհասանելի ու գայթակղիչ էր թվում նրան։

2 Լիլիթը իմ ճանաչած աղջիկների մեծամասնության նման շահի հետևից վազող էր։ Նա չգնահատեց Ադամի անկեղծ սերը։

3Ադամի կերպարը ցույց էր տալիս, թե ինչ կարող է անել կնոջ սերը հաղթանդամ տղամարդու հետ։

4 Կարծում եմ, որ նրա այդ քայլը շատ արդարացի էր։ Նա անզորությունից գնաց օգնության Աստծու մոտ։

5 Պատճառը միայն սերը չէրնաև Լիլիթը իր ճանաչած մարդկային արարածներից առաջինն էր ու միակը։


6Ճիշտն ասած իմ կարծիքով Ադամի կերպարը այդքան էլ համոզիչ չէր։ Հեղինակը Ադամին շատ էր ցածրացնում և դա այդքանել իրական չէր։ Կարծում եմ իսկական տղամարդը չէր կարող այդքան իջնել կնոջ առջև։

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Ճիշտ է այն միջավայրը որում մենք հիմա ապրում ենք այդքանել մաքուր չէ, սակայն նկատենք, որ համեմատած այլ երկրների հետ Հայաստանը լավ վիճակում է։ Հիմնականում շրջակա միջավայրի աղտոտումը ազդում է մարդու առողջության վրա։ Մարդը պետք է հնարավորինս չաղտոտել միջավայրը, քանի որ դրանով նա վնասում է ինքն իրեն։

воскресенье, 7 сентября 2014 г.

English essay about school life..

For the past two years when I became a high school student. I was drowned by events, homeworks, responsibilities, problems, friends, and all other things. But then, it came to my mind that high school life could be one of the best things that could ever happen in my life, a life-challenging event. I had ups and downs. But mostly, I have had easy times and I just wanted to sit down on desk and just wander on corridors.

воскресенье, 15 июня 2014 г.

Գյումրի: Օդի աղտոտվածությունը:

Վերջին տասնամյակում Գյումրիում օդի աղտոտվածության աստիճանը մշտապես 3-4 անգամ գերազանցել է թույլատրելիության սահմանը: 2010 թ-ին նախորդ տարիների համեմատ առավել հուսադրող տվյալներ են արձանագրել բնապահպանները: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ խնդրի լուծման համար քայլեր են ձեռնարկվել:
2010 թ-ը հաջողակ տարի չէր ֆինանսական առումով: Գյուղատնտեսության մեջ երկարատեւ անձրեւներն եթե խանգարել են հող մշակողներին, ապա մեր թոքերին նպաստավոր պայմաններ են ստեղծել նորմալ օդ շնչելու համար:

ՀՀ ատոմակայանը:

Հայաստանի միակ ատոմակայանը տեղակայված է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Ինչպես գիտենք՝ ատոմակայանների մոտակա տարածքների օդը ոչ միայն աղտոտվում է դրանց իսկ պատճառով, այլև՝ ատոմակայանից ռադիոակտիվ ճառագայթներ են տարածվում հարակից տարածքների վրա: Այս երկու խնդիրն էր վտանգ են ներկայացնում մարդու ՝ ավելի շատ մեծամորցիների առողջության վրա: Մեծամոր քաղաքում բնակչությունը կազմում է մոտ 10 000 մարդև, այնուամենայնիվ, դա այդքան էլ քիչ քանակ չէ: Փաստորեն՝ամեն օր 10 000 մարդու կյանքին խոշոր վտանգներ են սպառնում, բայց նա ստիպված է դիմակայելու և շարունակելու բնակվել նույն վայրում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթներն ու կեղտոտ օդը շարունակում են իրենց գերիշխանությունը հաստատել:

суббота, 14 июня 2014 г.

Հիբրիդ համակարգով ավտոմեքենաների ՕԳԳ

Ի՞նչ է ՕԳԳ–ն։
ՕԳԳ-ն օգտակար գործողության գործակիցն է, որը ցույց է տալիս թե տվյալ սարքավորումը` օրինակ հիբրիդ շարժիչը, որքանով արդյունավետ է ծախսում օգտագործված էներգիան: Այլ կերպ ասած, ինչքան ՕԳԳ-ն բարձր է, այնքան տվյալ սարքը ավելի արդյունավետ է աշխատում և խնայում է էներգիան և հետևաբար ձեր կատարած ծախսերը: Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաների ՕԳԳ-ն տատանվում է սովորաբար 80-90% սահմաններում։

Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաները(այսուհետ ՀՀԱԱ) ստեղծելու հիմնական շառժառիթը, դա ավտոմեքենաները ավելի տնտեսող դարձնելու միտքն էր։ Սակայն դա նաև ունի իր բատ կողմերը՝ օրինակ արագության և մեկ լիցքով վազքի նվազումը և այլն։

ՀՀԱԱ–ները նաև ավելի մեծ վտանգ են ներկայացնում հետիոտնների համար, ի տարբերություն սովորական ավտոմեքենաների, քանի որ քիչ ձայներ են արձակում։

Կարծիք.
ՀՀԱԱ–ները ժամանակակից գիտության ամենամեծ ձեռքբերումներից է, լավ կողմերը գերակշռում են վատերի նկատմամբ։ Ըստ իս գիտնականների համար պետք է առաջնահերթ խնդիր լինի ՀՀԱԱ–ները մեզ՝ սովորական մարդկանց համար ավելի հասանելի դարձնել։

пятница, 13 июня 2014 г.

ԵվրԱզԷՍ

Եվրասիական տնտեսական ընկերակցություն (ԵվրԱզԷՍ)։ Միջազգային տնտեսական կազմակերպություն, որը իր մեջ ներառում է մի շարք նախկին ԽՍՀՄ երկրներ, ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության և շատ ուրիշ նպատակների իրականացման համար։
Ինչու՞ է ՀՀ–ն ընտրել Մաքսային Միության ճանապարհը։
Կփորձեմ համարակալել իստ իս ամենակարևոր պատճառները։
1. Ռազմական պատճառ։
ՀՀ–ն գտնվում է աշխարհագրականորեն անբարենպաստ վայրում, շրջափակման մեջ։ ՀՀ արևմտյան սահմաններում կանգնած են ռուս զինվորները, որոնք կարելի է ասել, որ մեր զինվորների հետ մեկտեղ ապահովում են մեր խաղաղ կյանքը։ Հայերի շրջանում այդ մասին կարծիքները կիսվում են, ոմանք կարծում են, որ դա լավ է, ոմանք ել՝ հակառակը։ Ես պատկանում եմ երկրորդ մասին, և ըստ իս, ամեն ազգ պետք է ինքնապաշտպանվի ինքնուրույն, և երբեք չպետք է կատարի իր ընտրությունը ռազմական ճնշումներից ելնելով։
2. Տնտեսական պատճառ։
2006 թվականին հայաստանի և ռուսաստանի միջև ապրաքնաշրջանառությունը հասել է 439.1 միլիոն ԱՄՆ դոլլար, մեծանալով 2005 թվականի ապրանքաշրջանառության գումարից 67.9 տոկոսով։
Մաքսային միություն չմտնելով ՀՀ–ն կկորցնի Ռուսաստանի պես ստրատեգիական նշանակություն ունեցող գործընկերոջ։

четверг, 12 июня 2014 г.

Մաթեմատիկա: Նախագիծ II :

Սահմանել թվային ֆունկցիա հասկացությունը, արգումենտ և ֆունկցիա (անկախ և կախյալ փոփոխականներ), բերել ֆունկցիայի օրինակ Ձեր առօրյայից:

Ֆունկցիան, դա մի փոփոխականի կախվածությունն է մյուսից: Օրինակ՝y=2x : Այս ֆունկցիայում y-ը կախված է x-ի արժեքից: Օրինակ, եթե x=4 ապա y=8:

Արգումենտ-Ֆունկցիայի փոփոխականներից մեկը, որը կարող է փոփոխվել միայն որոշման տիրույթի սահմաններում, կոչվում է անկախ փոփոխական կամ արգումենտ:

Ֆունկցիան-Մի փոփոխականի կախվածությունը մյուսի անվանում են ֆունկցիա:

Հեծանվորդը շարժվում է 30կմ/ժ արագությամբ: Որքա՞ն ճանապարհ նա կանցնի, 5, 6, 8 ժամ հետո:
S=V*T
V=30կմ/ժ
T=5, 6, 8 ժամ
S=30t Ֆունկցիայի բանաձևով կարելի է գտնել ավտոմեքենայի անցած ճանապարհը:

Ֆունկցիայի որոշման տիրույթ, գրել բերված ֆունկցիայի որոշման տիրույթը:f (x)= 30x (ֆունկցիա)
D(f)= (-∞, +∞)

Ֆունկցիայի արժեքների տիրույթ, գրել բերված ֆունկցիայի արժեքների տիրույթը:
f (x)= 30x (ֆունկցիա)
E(f)= (-∞, +∞) (արժեքների տիրույթ)

Ֆունկցիայի արժեքը արգումենտի տվյալ արժեքի դեպքում. f(x) ֆունկցիան որոշվում է հետևյալ կերպ. ցանկացած x թվի համապատասխանում է այն պարզ թվերի քանակը, որոնք փոքր են x թվից. հաշվեք f(a), որտեղ a թիվը հավասար է Ձեր ծննդյան թվի թվանշանների արտադրյալի և ծննդյան ամսվա(հունվարը 1, փետրվարը՝ 2...դեկտեմբերը՝ 12) և ծննդյան օրվա արտադրյալի գումարին

a=2*0*0*0+3*14=42
f(42)= 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41

Ֆունկցիայի գրաֆիկ: Գրեք որևէ ֆունցիա և կոորդինատային հարթության վրա նշեք վեց կետ,որոնք պատկանում են այդ ֆունկցիայի գրաֆիկին, և չորս կետ՝ որոնք չեն պատկանում այդ ֆունցիայի գրաֆիկին:

                        

y=2x
B (0,8;1.6)
C (0.4;0.8)
D (1;2)
E (-42;-84)
F (-0.2;-0.4)
G (-0.9;-1.80)
N
M
L

Եռանկյունաչափության տարրեր
GeoGebra ծրագրով գծեք միավոր շրջանագիծ և այդ շրջանագծի մի շառավիղ (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավղի կազմած անկյունը x-երի առանցքի դրական ուղղության հետ: Գտեք այդ անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգեսը: Բացատրեք, թե ինչպես հաշվեցիք:











45.09◦
Sin 45,09◦ = 0,71
Cos 45,09◦= 0,71
Tg=sin/cos 45,09◦ = 1
Ctg=cos/sin 45,09◦ = 1

Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք էչհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդշառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմածանկյան սինուսը: Հաշվեք այդ անկյան կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը:


60 ◦
Sin 60◦ = 0.5
Cos 60◦ = 0.87
Tg=sin/cos 60◦ =0.57
Ctg=cos/sin 60◦ = 1.74

Շառավիղը տեղադրեք մեկ այլ դիրքում (շառավիղը պետք է չհամընկնի կոորդինատային առանցքների հետ): Գտեք այդ շառավիղի և x-երի առանցքի դրական ուղղության կազմած անկյան տանգենսըՀաշվեքայդ անկյան սինուսը,կոսինուսըկոտանգենսը:

150 ◦
Tg=sin/cos 150◦ = -1.77
Sin 150◦ = -0.87
Cos 150◦ = 0.49
Ctg=cos/sin 150◦ = -0.56  



пятница, 30 мая 2014 г.

Ես կարողանում եմ նախագիծ

 «Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում
Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու, բացթողումները լրացնելու, ուսումնական կիսամյակի և տարվա ամփոփման համար նախապարաստել իր ուսումնական բլոգը:
Սովորողն աշխատում է դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում է աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ համապատասխան աշխատանքի հղումը՝ տարվա ընթացքում կամ նոր արված: Սովորողը թերթիկը հրապարակում է իր բլոգում, ուղարկում դպրոցի գրասենյակ։ Վարժարանի կայքում բացվում է բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ: Թերթիկը քննարկվում է վարժարանի կայքում, սովորողը պատասխանում է դասավանդողների, ընկերների, ծնողների և այլոց հարցերին։

четверг, 29 мая 2014 г.

Քրիստոնեական եկեղեցին և դրա հիմնական ուղղությունները:

Եկեղեցին- Ժամանակի ընթացքում հետզհետէ` մի կողմից գնոստիկականության ազդեցության տակ, մյուս կողմից անմիջապես ազդվելով հեթանոսական պաշտամունքներից, քրիստոնեական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդավոր միստերիաների կատարում: Հաղորդությունն ու մկրտությունը դառնում են խորհուրդներ, որոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչվում արդեն (Իգնատիոս), իսկ մկրտությունը դառնում է մարդկային բնության մաքրության և աստվածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:
Աստվածպաշտական գումարումների ընդհանուր բնավորությունն էլ փոխվում է: Երբ որ պաշտամունքը խորհրդավոր միստերիա է դառնում, իսկույն պահանջ է առաջ գալիս ամբողջ աստվածպաշտությանը մասնակից չանել բոլորին, այլ միայն կատարյալ քրիստոնյաներին: Չէր կարելի թույլ տալ ներկա լինելու ամբողջ աստվածպաշտությանը նաև այնպիսիներին, որոնք որևիցե պատճառով ապաշխարության էին ենթարկված համայնքի կողմից: Այդ է պատճառը, որ աստվածպաշտությունն երկու մասի է բաժանվում: Անշուշտ այս զարգացման մեջ դեր է խաղացել հեթանոս հալածիչների և կեղծ բարեկամների երկյուղը: Մինչ Հուստինոսը բոլորովին ազատ կերպով գրում է Հաղորդության ու Մկրտության մասին հեթանոսների համար, մյուս ջատագովներն սկսում են արդեն այդ բանից խուսափել: Հետզհետէ սկսում է առաջ գալ արկան-դիսցիպլինը: