1․ Ադամը շատ հասանելի
էր Լիլիթի համար։ Նրա անսահման սերը ձանձրացրել էր Լիլիթին։ Իսկ սատանան անհասանելի
ու գայթակղիչ էր թվում նրան։
2․ Լիլիթը իմ ճանաչած աղջիկների
մեծամասնության նման շահի հետևից վազող էր։ Նա չգնահատեց Ադամի անկեղծ սերը։
3․ Ադամի կերպարը ցույց էր տալիս,
թե ինչ կարող է անել կնոջ սերը հաղթանդամ տղամարդու հետ։
4․ Կարծում եմ, որ նրա այդ քայլը
շատ արդարացի էր։ Նա անզորությունից գնաց օգնության Աստծու մոտ։
5․ Պատճառը միայն սերը չէր․ նաև Լիլիթը իր ճանաչած մարդկային արարածներից առաջինն էր ու
միակը։
6․Ճիշտն ասած իմ կարծիքով Ադամի
կերպարը այդքան էլ համոզիչ չէր։ Հեղինակը Ադամին շատ էր ցածրացնում և դա այդքանել իրական
չէր։ Կարծում եմ իսկական տղամարդը չէր կարող այդքան իջնել կնոջ առջև։
Комментариев нет:
Отправить комментарий