Այս լեգենդները հնարավորություն
են տալիս մարդուն շա՜տ ու շա՜տ մտածել։ <<Այդ ոչինչը ես եմ>> ․ մարդն ուզում
էր ասել, որ վերջում գալիս ես այն աստիճանին, որից սկսել ես։ Նա արդեն չունի հետաքրքրություններ,
չունի պայքարելու ցանկություն և, կարելի է ասել, կյանքի իմաստ չկա։ Չունի երազանքներ
և երբ մարդն արդեն ամեն ինչ տեսել է և եղել է ամենաբարձրը, ամենակատարյալը, նա էլ ոչինչ
չի ուզում, քանի որ նրա հետաքրքրությունը կորել է և չունի այնպիսի մի << պաշտոն >>, նպատակ, որ ցանկանա դրան
տիրանալ և շարունակել վայելել կյանքը և զգալ կյանքի երջանկությունը։ Սակայն, եթե խոսեմ
իմ մասին, չեմ կարող առանց նպատակի ապրել։ Դրա համար պետք է կյանքն այնպես դասավորել,
որ քո առաջ դժվարություններ դնես։ Պետք է դու քեզ փորձությունների ենթարկես և դրանք
հաղթահարես։ Եվ այդ ժամանակ կյանքը ի սկզբանե հետքարքիր կլինի և երջանիկ։
Комментариев нет:
Отправить комментарий