среда, 19 февраля 2014 г.

Ոսկոր

 Յուրաքանչյուր ոսկր առանձին օրգան է, ունի որոշակի տեղադրություն, դիրք, կառուցվածք, և ֆունկցիա, նյարդավորում և անոթավորում: Ոսկրերը կազմված են ոսկրային հյուսվածքից, և արտաքինից պատված վերնոսկրով:  Վերջինս նույնպես ոսկրային հյուսվածքից է, սակայն ավելի կարծր:
Ըստ ձևի ոսկրերը լնում են
1.
երկար խողովակավոր
2.
կարճ խողովակավոր
3.
տափակ խողովակավոր
4.
սպունգային
5.
խառը տիպի
Երկար խողովակավոր ոսկրերը ունեն մամին և երկու ծայրեր:
Ծայրերից մեկը մոտակա ծայրը կոչվում է պրոքսիմալ էպիֆիզ, մյուս ծայրը հեռու գտնվող կոչվում է դիստալ էպիֆիզ, իսկ մարմինը կոչվում է դիաֆիզ: Երկար խողովակաձև ոսկորների մեջ կան խոռոչ,  որը լցված է ոսկրածուծով: Կարմիր ոսկրածուծը արյունաստեղծ օրգան է: Տարիքի հետ երկար  խողովակաձև ոսկորների խողովակում ոսկրածուծը հագենում է ճարպով վերածվելով կարմիր ոսկրածուծի: Երկար խողովակաձև ոսկորներն են վերին և ստորին վերջույթների ոսկորները:
 Կարճ խողովակավոր ոսկորները նույնպես  ունեն  մարմին և ծայրեր` մատոսկրեր:
Տափակ ոսկորները կազմված են սպունգային հյուսվածքի բարակ շերտից, որն արտաքինից և ներսից պատած է ոսկրային հյուսվածքի բարակ շերտով,  այդպիսի ոսկրեր են գանգի ոսկրերը, թիակները:
Սպունգային ոսկորները կազմված են սպունգային նյութից, որը լցված է կարմիր ոսկրածուծով: Այդպիսի ոսկորներ են կրծոսկրը, ոսկրերի մարմինները: Իսկ խառը տիպի ոսկորներն են կոնքոսկրերը: Ոսկորները միանում են 2 եղանակով`
Անշարժ  շարժուն
Անշարժ միացման դեպքում ոսկրերը իրար միանում են մի անընդհատ հյուսվածքով և նրանցմիջև ճեղք չի առաջանում, այսպիսի միացման դեպքում ծարժումները խիստ սահմանափակ են կամ խիստ բացակայում են: Այս եղանակով են միանում ողների մարմինները, իրար աճառային հյուսվածքով:  Կոնքոսկրերը իրար ցայլային սինֆիզում, գանգի ոսկրերը իրար կարաններով:

Շարժուն միացման դեպքում ոսկրերը իրար միանում են հոդերով: Հոդը ունի պարտադիր կառուցվածքային մասեր` հոդային մակերեսներ, հոդաճողք և հոդապարկ:

Մարդու կմախքը կազմված է 4 եղանակով
1.Իրանի կմախք
2.
Ուսագոտու և վերին ազատ վերջույթների կմախք
3.
Կոնքի և ստորին ազատ վերջույթների կմախք
4.
Գանգի կմախք
Իրանի կմախք
Իրանի կմախքը կազմված է ողնասյունից, և կրծքավանդակի կմախքից:
Ողնասյուն` 33-34 ողեր իրար վրա նստելով առաջացնում են ողնասյուն:
Պարանոցային բաժին  pars cervicalis
Կրծքային բաժին   pars thoracica
Գոտկային բաժին  pars lumbalis
Սրբանային բաժին  pars sacralis
Պոչուկային բաժին  pars coccygea 
Ողը կազմված է դեպի առաջ դարձած  հաստացած մասից` մարմնից կորպուս և դեպի հետ դարձած աղեղից:
Աղեղը  մարմնին միանում է վզիկով առաջացնելով ողնանցքը: Ողները իրար վրա նստելով ողնալքներից առաջանում է ողնասյան խողովակը, որի մեջ գտնվում է ողնուղեղ: Վզիկի վերի և ստորին մասերում կան կտրուճներ, ողները իրար վրա նստելով այս կտրուճները առաջանում են միջողնային անցքեր, որոնցով դուրս են գալիս ողնուղեղային նյարդերը: Ողի աղեղից դուրս են գալիս 3 զույգ և 1 կենտ ելուստներ`
1.  1 զույգ վերին հոդային  ելուստներ
2.  1 զույգ ստորին հոդային ելուստներ
3.  1 զույգ միջաձիգ կամ կողմնային և 1 փշաելուն:
Ողները իրար միանում են վերին և ստորին հոդային ելուստներով և մարմնի վերին և ստորին մակերեսներով աճառային սկավառակների մջոցով:
Պարանոցային առաջին ողը, որը կոչվում է ատլանտ, կառուցվածքով տարբերվում է մյուս ողերից: Այն չունի մարմին կազմված են առաջային և հետին աղեղներից, որոնք իրար միանում են կողմնային զանգվածներով: Առաջային աղեղի հետին երեսին կա մի հոդերես, որով ատլասը միանում է երկրորդ պարանոցային ողի ատամին, իսկ կողմնային զանգվածների  վերին հոդերեսներով այն միանում է ծոծրակոսկրին :
Զանգվածների ստորին հոդերեսներով ատլանտը միանում է երկրորդ պարանոցի ողին:  Երկրորդ պարանոցային ողը կոչվում է axis առանցք: Քանի որ այն ունի ատամիկ, որը առանցք է հանդիսանում գանգի  և ատլանտի պտտման համար: Ողնասյուն տարբեր բաժիններում  ողները ունեն կառուցվածքային տարբերություննեևր:
Պարանոցային ողների մարմինը փոքր է փուշելունը կարճ է, բացառությամբ 7-րդ պարանոցային ողի, որի փուշելունը երկար է և կոչվում է ցցուն ող:
Պարանոցային ողների միջաձիգ ելուստների վրա կան անցքեր, որի միջոցով անցնում են անոթները և նյարդերը:
Կրծքային ողների փուշելունները երկար են, ուղղված դեպի վար, իսկ կողմնային ելուստների վրա կան հոդերեսներ կողերի միացման համար:Կրծքային   ողների մարմինների վրա նույնպես կան հոդերեսներ, որոնցով ողները միանում են կողերի գլխիկին: Գոտկային ողների մարմինները մեծ են, փուշելունը` լայն, տափակ:
Սրբանային 5 ողներ իրար հետ սերտաճելով առաջացնում են մեկ ամբողջական ոսկոր` սրբանոսկր
Սրբանսկր
Եռանկյունաձև ոսկր է հիմքով դարձած դեպի վեր, գագաթով վար: Այն ունի առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը դարձած  է դեպի կոնքի խոռոչ, այն ողորկ է և գոգավոր: Առաջային մակերեսին երևում են 4 զույգ սրբանային անցքերը, որոնցով կոնքի խոռոչ են անցնում ողնուղեղային նյարդերը: Սրբոսկրի 2 կողմնային եզրերին  կան ականջանման հոդերեսներ, որոնցով սրբոսկրը միանում է 2 կոնքոսկրերին: Սրբոսկրի հիմքին առաջային եզրը` առաջ է ցցված և կոչվում է դարավանդ: Պոչուկային 4-5 ողները նույնպես սերտաճելով առաջացնում են պոչուկոսկր:
 Կրծքավանդակի կմախքը
Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ կողերից և 12 կրծքային ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ:
Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում, շնչափողը, կերակրափողը, արյունատար ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ մկանով, ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից:
Կրծոսկր(sternum) Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում  է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծքոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով կրծոսկրը միանում է իսկական կողերին:
Կող (costave) 12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին, և 2 ծայրեր` հետին ողնային և առաջնային  կրծքային:
Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով կողը միանում է համապատասղան ողի միջաձիգ ելունին: Վզիկից  առաջ գտնվում է կողի մարմինը, որը արջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ կողերի աճառները առանձին-առանձին  միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական կողեր: 8-9 10-րդ  կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես  միանում է կրծոսկրինԻսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերին ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն և նյարդերը:
 Ուսագոտու կմախք
Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից:
Անրակոսկր  (clavicula) 1 զույգ անրակոսկրերը խողովակավոր ոսկրեր են հորիզոնական հարթակում Sաձև  ծռված (S): Նրանք ունեն միջային կրծոսկրային և կողմնային ուսելունային ծայրեր: Միջային ծայրով անրակները միանում են կրծոսկրի կաթոնին, իսկ կողմնային ծայրով միանում են թիակների ուսելունների:
Թիակոսկր (seapula)

1 զույգ տափակ եռանկյունաձև ոսկրեր են տեղադրված կրծքավանդակի հետին պատի վրա: -ից 7-րդ կողերի միջև:
Թիակը ունի 3 անկյուն և 3 եզր: Անկյուններն են վերին, ստորին և կողմնային, եզրերն են` վերին, միջային, և կողմնային: Թիակը ունի նաև առաջային և հետին մակերեսներ: Առաջային մակերեսը ողորկ է գոգավոր և հատում է կողերին, ուստի կոչվում է կողային մակերես կամ ենթաթիակային փոս: Հետին մակերեսին գտնվում է թիակի կատարը: Որը նրա հետին երեսը բաժանում է 2 անհավասար եռանկյունիների` վեր կատարային և ստոր կատարային:
Կատարը կողմնայնորեն շարունակում է որպես ուսելուն, որը միանում է անրակին: Թիակի կողմնային անկյունում գտնվում է կտցաձև ելունը, որը ծառայում է բազկի մկանների փակցման համար:
Կրծքավանդակի կմախքը
Կրծքավանդակի կմախքը կազմված է կրծոսկրից, 12 զույգ ողներից: Կրծքավանդակի կմախքը ունի վերին և ստորին բացվածքներ:
Վերին բացվածքով կրծքավանդակ են մտնում շնչափողը, կերկրափողը արյունատար և ավշային անոթներ ու նյարդեր: Կրծքավանդակի ստորին բացվածքը ծածկված է մի տափակ ստոծանիով, որը բաժանում է կրծքավանդակը որովայնի խոռոչից:
Կրծոսկր (sternum) 
Կենտ սպունգային ոսկր է գտնվում է կրծքավանդակի առաջային պատում: Այն ունի կոթոն, մարմին և թրաձև ելուն: Կոթոնի վերին եզրի կոթոնում գտնվում է լծային կտրուճը, որի 2 կողմերում գտնվում են անրակային կտրուճները, որոնցով կրծոսկրը միանում է անրակներին: Կրծոսկրի 2 եզրերին կան կողմնային կտրուճներ, որոնցով    կրծոսկրը միանում է իսկական կողերին:
Կող (costave)
12 զույգ կողերը զուգահեռաբար դասավորված են կրծքային ողների կողմնային մասերում: Կողը ունի ոսկրային և աճառային մասեր: Յուրաքանչյուր կող ունի մարմին և 2 ծայրեր` հետին ողնային, և առաջնային կրծքային:
Հետին ողնային ծայրում գտնվում է կողի գլխիկը, որով այն հոդավորվում է համապատասխան հարևան ողների մարմինների վրա գտնվող ընդհանուր հոդափոսի գլխիկից առաջ գտնվում է կողի վզիկը, որի վրա կա թմբիկ, որով կողը միանում է համապատասխան ողի միջաձիգ ելունին: Վզիկից առաջ գտնվում է կողի մարմինը, առջևում փոխվում է աճառի: Վերին 7 զույգ  կողերի աճառները առանձի-առանձին միանում են կրծոսկրին և կոչվում են իսկական ողեր: 8-9 և 10-րդ կողերի աճառները իրար միանալով առաջացնում են ընդհանուր աճառային աղեղ, որը նույնպես միանում է կրծոսկրին: Իսկ վերջին 2 զույգ կողերի առաջնային ծայրը կրծոսկրի ծայրին չի միանում ավարտվում է մկանների հաստության մեջ և կոչվում են ծփման կողեր: Յուրաքանչյուր կող ունի ներքին և արտաքին մակերեսներ, վերին և ստորին եզրեր: Կողերի ստորին եզրերի ներքին մակերեսին կա ակոս, որի միջով անցնում են անոթներն ու նյարդերը:
Ուսագոտու կմախքը
Ուսագոտու կմախքը կազմված է 1 զույգ անրակներից և 1 զույգ թիակներից:

Ոսկրերի բաղադրությունը
Կենդանի օրգանիզմում ոսկրը պարունակում է 50% ջուր, 28% օրգանական և 22% անօրգանական նյութ։ Ոսկրի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիումֆոսֆոր,մագնեզիում և ուրիշ), որոնցից կախված է ոսկրի կարծրությունը, իսկ 1/3-ը օրգանական նյութեր, որոնք պայմանավորում են ոսկրի առաձգականությունը, ճկությունը։ Տարիքին զուգընթաց փոխվում է ոսկրի քիմիական կազմը։ Մանուկների և պատանիների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութեր, ուստի նրանց ոսկրերը ճկուն են և ուշ կոտրվում։ Տարեց և ծերունական հասակում ոսկրերում գերակշռում են անօրգանական աղերը, որի պատճառով նրանք դառնում են դյուրաբեկ, փխրուն, շուտ կոտրվում են և դժվար կպչում։


Ոսկրերի աճը

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։

Օգտվել եմ`
http://hy.wikipedia.org/wiki/Ոսկոր#.D5.88.D5.BD.D5.AF.D6.80.D5.A1.D5.B5.D5.AB.D5.B6_.D4.B1.D5.AD.D5.BF.D5.A1.D5.B0.D5.A1.D6.80.D5.B8.D6.82.D5.B4.D5.B6.D5.A5.D6.80   և  http://armmedicine.do.am/load/o_39_rgan_o_39_rgan_hamakarg/oskrayin_hamakarg/3-1-0-18





























Комментариев нет:

Отправить комментарий