воскресенье, 15 июня 2014 г.

ՀՀ ատոմակայանը:

Հայաստանի միակ ատոմակայանը տեղակայված է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում: Ինչպես գիտենք՝ ատոմակայանների մոտակա տարածքների օդը ոչ միայն աղտոտվում է դրանց իսկ պատճառով, այլև՝ ատոմակայանից ռադիոակտիվ ճառագայթներ են տարածվում հարակից տարածքների վրա: Այս երկու խնդիրն էր վտանգ են ներկայացնում մարդու ՝ ավելի շատ մեծամորցիների առողջության վրա: Մեծամոր քաղաքում բնակչությունը կազմում է մոտ 10 000 մարդև, այնուամենայնիվ, դա այդքան էլ քիչ քանակ չէ: Փաստորեն՝ամեն օր 10 000 մարդու կյանքին խոշոր վտանգներ են սպառնում, բայց նա ստիպված է դիմակայելու և շարունակելու բնակվել նույն վայրում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթներն ու կեղտոտ օդը շարունակում են իրենց գերիշխանությունը հաստատել:

Բնակիչների ապահովությունը պահպանելու համար՝ ատոմակայանի ղեկավարությանը տրվում է մի քանի լուծման ձևեր: Օրինակ՝ ապահովել ատոմակայանում աշխատող մասնագետների մասնագիտական բարձր որակը, միջուկային զենքի կիրառման արգելումը և այլն:
Այնուամենայնիվ, պետք է հիշել նաև, որ 1960-ական թվականներին Խորհրդային Միության ղեկավարությունը որոշեց բավարարել Հայաստանի պղնձի և ալյումինի արտադրության էներգետիկ պահանջները և Հայաստանում կառուցել Հարավային Կովկասում միակ ատոմակայանը: 1988 թ-ի երկրաշարժից հետո` 1989թ-ին, ատոմակայանը դադարեց գործել: 2003 թ-ից սկսած վերաբացված ատոմակայանը գործարկում է ռուսական «Inter RAO UES» կազմակերպությունը` «RAO UES«-իև «Ռոսէներգատոմ»-ի համատեղ դուստր կազմակերպությունը: Սրանով Հայաստանը փորձում է մարել իր ունեցած պարտքերը:
Վերհիշելով և ամփոփելով մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ատոմային վթարները, մասնավորապես խոշորագույնը՝ Չեռնոբիլի ատոմային վթարը, անհրաժեշտ է պահպանել թույլատրվածից ավել զգուշություն, որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանից ատոմային վթարի մասին լուրեր չտարածվեն:
Այսպիսով՝ թեև Հայաստանի միակ ատոմակայանը ապահովում է էներգիայի մեծ մասը, որը սպառում է բնակչությունը, սակայն դրա հետ մեկտեղ ապահովումը ուղեկցվում է բազում խնդիրներով:

Комментариев нет:

Отправить комментарий