суббота, 14 июня 2014 г.

Հիբրիդ համակարգով ավտոմեքենաների ՕԳԳ

Ի՞նչ է ՕԳԳ–ն։
ՕԳԳ-ն օգտակար գործողության գործակիցն է, որը ցույց է տալիս թե տվյալ սարքավորումը` օրինակ հիբրիդ շարժիչը, որքանով արդյունավետ է ծախսում օգտագործված էներգիան: Այլ կերպ ասած, ինչքան ՕԳԳ-ն բարձր է, այնքան տվյալ սարքը ավելի արդյունավետ է աշխատում և խնայում է էներգիան և հետևաբար ձեր կատարած ծախսերը: Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաների ՕԳԳ-ն տատանվում է սովորաբար 80-90% սահմաններում։

Հիբրիդ համակարգով աշխատող ավտոմեքենաները(այսուհետ ՀՀԱԱ) ստեղծելու հիմնական շառժառիթը, դա ավտոմեքենաները ավելի տնտեսող դարձնելու միտքն էր։ Սակայն դա նաև ունի իր բատ կողմերը՝ օրինակ արագության և մեկ լիցքով վազքի նվազումը և այլն։

ՀՀԱԱ–ները նաև ավելի մեծ վտանգ են ներկայացնում հետիոտնների համար, ի տարբերություն սովորական ավտոմեքենաների, քանի որ քիչ ձայներ են արձակում։

Կարծիք.
ՀՀԱԱ–ները ժամանակակից գիտության ամենամեծ ձեռքբերումներից է, լավ կողմերը գերակշռում են վատերի նկատմամբ։ Ըստ իս գիտնականների համար պետք է առաջնահերթ խնդիր լինի ՀՀԱԱ–ները մեզ՝ սովորական մարդկանց համար ավելի հասանելի դարձնել։

Комментариев нет:

Отправить комментарий