Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է գրել, պետք է պարզի իր համար, թե ինչպես
գրել, այլապես իր գործը իրենը չի լինի: Ես նկատի ունեմ ոճը: Նրա գրած պատմվածքը
կարող է իրենը լինել, բայց նա չի գտել իր գրելաոճը, նրա գրածը ոչնչով չի տարբերվի բազմաթիվ
այլ գրողների գրվածքներից: Ինչից պետք է խուսափել և ինչից կարելի է խուսափել:
Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում
է
նրանց:
Ահա
թե
ինչու
նա
բացասական
կերպարներ
չունի:
Նրա
բնավորության
ամենաբնորոշ
գիծը
բարությունն
է:
Բայց
այդ
բարությունը
ոչ
թե
սառը
հայեցողական
է,
այլ
զարմանալի
գործուն, իսկ սերը այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ինչ չի սիրում և չի կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները
հազար
ու
մի
դժվարություն
են
կրում:
Բայց
այս
ամենը
ջերմացած
է
սրտի
այնպիսի
մի
կրակով,
որ
ապրել
ես
ուզում
և
ոչ
թե
մեռնել,
փառաբանում
ես
կյանքը
և
ոչ
թե
անիծում: Կարծում եմ Սարոյանը բոլոր ժամանակների ամենա բարի գրողն էր
և նա այդպես էլ կմնա:
Комментариев нет:
Отправить комментарий