четверг, 29 мая 2014 г.

Պապ Թագավոր

Քրիստոնեությունը Հայաստանում միանշանակ չընդունվեց, և երկար ժամանակ անկայուն վիճակում գտնվող երկիրը կանգնեց ցնցումներին հանդիման: Հետքրիստոնեական ժամանակաշրջանում Պապին նախորդող Հայոց միապետները ոչ միայն ի վիճակի չեղան կյանքի կոչելու մի այնպիսի գաղափարական արժեք, որը կմիավորեր երկիրը, այլև ավելի խորացրեցին երկփեղկված ազգի մեջ առկա հակասությունները` երկիրը կանգնեցնելով պետականությունը կորցնելու վտանգի առաջ:
Հզորացած կղերականությունը նոր հողեր զավթելու և իր դերը երկրի կառավարման հարցում բարձրացնելու անհեռատես քաղաքականության և բյուզանդական կողմնորոշման հետևանքով էլ ավելի էր թուլացրել երկրի պաշտպանունակությունը
Հակասություններով առկա այդ ժամանակաշրջանում պատմական ասպարեզ իջավ Պապ Արշակունին: Պապն, օգտագործելով Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև առկա հակասությունները, մերթ համագործակցելով Բյուզանդիայի (իր գահակալության սկզբնական շրջանում), մերթ Պարսկաստանի հետ և վարելով ճկուն դիվանագիտություն (որին այլևս երբևէ հասու չեղավ հայկական դիվանագիտական միտքը, թերևս միայն Կիլիկիայի ժամանակաշրջանում)` ոչ միայն կարողացավ ամրապնդել պետության հիմքերը, այլև ձեռնամուխ եղավ ներքին կնճիռների հարթեցման և պետության հզորացման գործընթացին: Առաջին հերթին պայքարը սկսեց` սահմանափակելով կենտրոնախույս նախարարական ուժերի և կղերականության իրավունքները, հանձինս որոնց պետության ներսում պետություն էր ձևավորվել: Պապն, առաջնորդվելով ամեն ինչ հանուն Հայաստանի, ամենից առաջ Հայաստան սկզբունքներով, Հայոց չորս ու կես հազարամյա պատմության մեջ դարձավ այն բացառիկ պետական գործիչը, ով ընկալեց, որ ազգի և պետականության համար բարձրագույն արժեքը անկախությունն է, մնացյալ արժեքներն ածանցյալ են: Եկեղեցին, չհաշտվելով իր արտոնյալ դերի կորստյան հետ, թաքնված պայքար սկսեց Պապի դեմ, և անգամ հայ եկեղեցական պատմագիրների միջոցով պիտակավորեց ու նսեմացրեց Պապի պատմական դերը: Իսկ կենտրոնախույս նախարարները և կղերականությունը, գաղտնի համագործակցելով քրիստոնեացած Բյուզանդիայի հետ և չտեսնելով պատմական այն դերը, որը տարածաշրջանում վերապահված էր Պարսկաստանին, կամա թե ակամա երկիրը տանում էին դեպի կործանում: Պապի մահը ողբերգական եղավ Հայոց պետականության հետագա ընթացքի համար և նրան հաջորդող մյուս գահակալները ոչ միայն ի վիճակի չեղան իրականացնել Պապի պետության հզորացմանը միտված քայլերն, այլ խաղալիք դառնալով հզորացած կղերականության և ինքնուրույնության ձգտող նախարարների ձեռքին, արագացրին պետականության անկումը:
Պապի մահնաննկատմնաց, որին պետք է հետևեր նաև Մուշեղի մահը: Պապի մահից պատմական կարճ ժամանակ հետո հայերը կորցրեցին պետականությունը: 

Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները և եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց  հոգևորականությանը աշխատել: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:
Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:
Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը:Պապ թագավորի այս քայլերը սոսկ հայաստանյան կյանքին չէին վերաբերում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչը, իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումների մեջ:


Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով Տրայանոսը` հռոմեական բանակի նոր հրամանատարը, իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:

            Մինչև Պապը եկեղեցին մեծ դեր ուներ Հայաստանի կառավարման մեջ, ժողովրդից հարկեր էր վերցնում, գանձարանի գումարներով պահում աղքատներին և այլն: Պապը կարողացավ եկեղեցին անկախացնել և Հայաստանից և Հռոմից: Իհարկե լավ չէր որ եկեղեցին Հռոմից և Հայաստանից, քանզի Պապի հզոր և հայրենասեր քաղաքականության շնորհիվ եկեղեցին դարձավ անկախ մարմին: Պապի այդպիսի քաղաքականության շնորհիվ ժողովուրդը այլևս հարկ չէր վճարում եկեղեցուն, և հետևաբար ժողովրդի կյանքը բարելավվեց:


Комментариев нет:

Отправить комментарий