среда, 22 января 2014 г.

Քիմիական Զենք

Քիմիական զենք
Քիմիական զենքը զանգվածային խոցման զենք է` հիմնված քիմիական նյութերի թունավոր հատկությունների վրա: Զենքի հիմնական բաղադրամասերն են մարտական թունավոր նյութերը /ԹՆ/, դրանց տեղափոխման և կիրառման սարքերը, կառավարման սարքերը:
Տարածքը, որի սահմաններում ԹՆ-ի ազդեցության տակ տեղի են ունեցել մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային ախտահարումներ, կոչվում է քիմիական վարակման օջախ /ՔՎՕ/: ՔՎՕ-ն և այն տարածքը, որի վրա նստել է ախտահարող խտությամբ վարակված օդի ամպը, կոչվում է քիմիական վարակման գոտի

Տեսակները
Քիմիական զենքերը տարբերվում են ըստ հետևյալ հատկանիշների

1.
Ըստ մարդու օրգանիզմի վրա թունավորող նյութերի ֆիզիոլոգիական ներգործության
2.
Ըստ տակտիկական նշանակման
3.
Ըստ ներգործման արագության
4.
Ըստ օգտագոծվող թունանյութերի կայունության
5.
Ըստ օգտագործման միջոցների ու ձևերի  



 Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության ԹՆ-ն  լինում են.

Նյարդակաթվածային ազդեցության  ԹՆ/VX, զարին, զոման/: Դրանք լինում են գոլորշու, կաթիլահեղուկային վիճակում, մարդու օրգանիզմ են թափանցում շնչառական, աղեստամոքսային ուղիներով: Ախտահարում են նյարդային համակարգը: Ախտահարման նշաններն են` թքարտադրություն, շնչառության դժվարություն, բիբերի նեղացում, սրտխառնություն, կաթվածահարություն: Դրանք ամենավտանգավոր ԹՆ-ն են: Դրանց շատ փոքր քանակը  բավարար է մարդու ախտահարման համար:
Պաշտպանական միջոց են հակագազը և պաշտպանիչ հագուստը, իսկ ախտահարվածին ներարկվում է հակաթույն:

Մաշկաթարախային ներգործության  ԹՆ /իպրիտ, լյուիզիտ/: Կաթիլահեղուկային և գոլորշանման վիճակում ախտահարում են մաշկը և աչքերը: Գոլորշին ներշնչելիս ախտահարվում են շնչուղիները և թոքերը, վարակված սնունդ և ջուր ընդունելիս` մարսողական օրգանները:Առաջանում է օրգանիզմի թունավորում
Այս ԹՆ-ի կիրառման պայմաններում անհրաժեշտ է պաշտպանվել հակագազով և պաշտպանիչ հագուստով:
Հեղձուցիչ ազդեցության ԹՆ-ը /ֆոսգեն, դիֆոսգեն/ օրգանիզմի վրա ազդում են շնչառական օրգանների միջոցով: Ախտահարման նշաններն են` քաղցրանման տհաճ համ բերանում, գլխապտույտ, հազ, թուլություն: Վարակման օջախից դուրս բերելուց հետո այդ զգացողությունները գրեթե վերանում են: Բայց դա խաբուսիկ է, ընդամենը գաղտնի շրջան, որին հաջորդում են լուրջ խանգարումներ: Տուժածին հագցնում են հակագազ, դուրս բերում վարակման շրջանից, տաք ծածկում են և ապահովում հանգիստը:

Ընդհանուր ազդեցության թունավոր ԹՆ-ը /կապտաթթու, քլորցիան/ շատ թունավոր են` մահացու ազդեցության, ախտահարում են ևմաշկով, ևշնչառական, մարսողական ուղիներով: Տուժածին ներարկում են հակաթույն, երբեմն կատարում արհեստական շնչառություն և շտապ տեղափոխում բուժկետ:
 Գրգրռիչ ազդեցության  ԹՆ-ը /սի-էս, ադամսիտ/ առաջացնում են սուր այրոց և ցավ բերանում, կոկորդում ու աչքերում, արցունքազատում, շնչառության դժվարություն:
 Հոգեքիմիական ազդեցության  ԹՆ-ը /բի-զեթ/ ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջ բերում հոգեկան և ֆիզիկական խանգարումներ /խլություն, կուրություն/: Այս ԹՆ-ով ախտահարվածի մարմնի վարակված մասերը պետք է մշակել օճառաջրով, աչքերը և քիթբերանը մաքրել ջրով:


Օգտվել եմ` http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5026


Комментариев нет:

Отправить комментарий