воскресенье, 31 января 2016 г.

Երկրաշարժներ...

Երկրի ներսում տեղի ունեցող զանազան բնույթիհանկարծակի տեղաշարժերի հետեւանքով նրակեղեւի տատանումները կոչվում են երկրաշարժեր:


Ներկայումս առավել ընդունված տեսակետներիցմեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենումայն դեպքում, երբ երկրակեղևի լեռնայինապարների որոշակի զանգվածում առաձգականլարումներն ու դեֆորմացիաները գերազանցում ենայդ ապարների կարծրությանը։

Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարներիփոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում էշփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվումեն բնահողերի առաձգական լարումներ։ Երբլարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկականարժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկխզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակվածէներգիան ազատվում է, առաջացնելով երկրիմակերևույթի ալիքային տատանումներ՝երկրաշարժ։

Տարածության այն մասը, որտեղ սկսվում էբեկվածքի առաջացումը եւ որտեղից տարածվումեն սկզբնական սեյսմիկական ալիքները, կոչվում էերկրաշարժի հիպոկենտրոն, իսկ իպոկենտրոնիուղղահայաց պրոեկցիան երկրի մակերեւույթին՝էպիկենտրոն։

Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքներըտարածվում են ձայնային ալիքների նման։Հեռավորությունից կախված, ալիքներիուժգնությունը նվազում է։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունըկարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։ Երկրաշարժիմագնիտուդը երկրաշարժի ժամանակ սեյսմիկալիքների տեսքով անջատվող էներգիանբնութագրող մեծությունն է։ Մագնիտուդիսանդղակը 1935թ. առաջարկել է ամերիկացիգիտնական Չարլզ Ռիխտերը և հաճախ ասում եննաև՝ Ռիխտերի սանդղակ։ Պարունակում է 1-իցմինչև 9 պայմանական միավոր՝ մագնիտուդ, որոնքհաշվվում են սեյսմոգրաֆի արձանագրածտատանումներով։ Այս սանդղակը հաճախ շփոթումեն երկրաշարժի ինտենսիվության 12 բալանիհամակարգի հետ, որը հիմնված է ստորերկրյացնցումների արտաքին դրսևորումների՝ մարդկանց,առարկաների, կառույցների, բնության օբյեկտներիվրա ունեցած ազդեցությունների վրա։ Երկրաշարժըպատահելուց հետո սկզբից հայտնի է դառնումսեյսմագրերով որոշվող մագնիտուդը, այլ ոչ թեինտենսիվությունը, որը պարզ է դառնում որոշժամանակ հետո՝ հետևանքների մասինտեղեկությունները հավաքելուց հետո միայն։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելիէ դասակարգել երկու խմբերի՝ բնական ևտեխնածին (մարդածին):

Բնական երկրաշարժերը կապված են տարբերպրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնականշարժումներով պայմանվորված երկրաշարժեր,հրաբուխների հետ կապված երկրաշարժեր,երկրակեղևում կարստային խոռոչների փլուզմանհետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք էհասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված էմարդկային գործունեության հետ։ Օրինակռազմական կամ արդյունաբերական պայթյուններիհետևանքով առաջացող ցնցումները կարող են«տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղերկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարիկառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքումսեյսմիկ ակտիվության բարձրացման։

2014թ. հունվար ամսվա տվյալներով, Ջրայինտնտեսության պետական կոմիտեի ղեկավարԱնդրանիկ Անդրեասյանը հայտնել է, որներկայումս 4 խոշոր ջրամբարների կառուցմանվերաբերյալ որոշում կա, որոնցից երկուսիաշխատանքներն արդեն սկսված են:

Սևանա լճի բեռը թեթևացնել ու նպատակովկառուցուցվող ջրամբարները կարող են բարձրբալային մարդածին (տեխնածին) երկրաշարժներգեներացնել (կախված ջրամբարի տարողությունից,տեղանքի երկրաբանական կառուցվածքից,ջրամբարում ջրի մակարդակի տատանումներիհաճախությունից եւ այլ պարամետրերից):

Չմոռանալով 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը,որի ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմելէ 10 միլիարդ ԱՄՆ դոլար, անհրաժեշտ է զգուշանալջրամբար կառուցելուց մինչև ռազմականարդյունաբերության փորձարկումները:
Օգտ. աղբյուրներ՝

http://hy.wikipedia.org/

http://www.ecolur.org/

http://www.aravot.am/

http://www.nssp-gov.am/

http://vardanyan.zz.vc/ecology/yerkrasharzh/ 

Комментариев нет:

Отправить комментарий