воскресенье, 5 июля 2015 г.

Մասնագիտական կողմնորոխում: Նախագիծ 2


Отказ от чистки зубов грозит инфарктом и слабоумием

Отказ от регулярной чистки зубов может стать причиной развития болезней сердца.
Уникальный эксперимент показал, как плохая гигиена полости рта разрушает всю иммунную систему человека.

Ատամները մաքրելուց հրաժարվելը սպառնում է ինֆարկտով և խելապակասությամբ.Ատամները ռեգուլյար չմաքրելը կարող է պատճառ հանդիսանալ սրտի հիվանդության: Ունիկալ փորձը ցույց է տվել, որ բերանի վատ հիգիենան քայքայում է մարդու ամբողջ իմունային համակարգը: 


воскресенье, 17 мая 2015 г.

Վարդանանց և Վահանանց պատերազմները.

Համեմատել Վահանանց և Վարդանանց պատերազմները;
Վարդանանց պատերազմ, փաստեր:
Տարեթվեր. 450-451:
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն:

вторник, 27 января 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում.

Ես ընտրել եմ ատամնաբույժ մասնագիտությունը: Փոքրուց սեր եմ ունեցել դեպի բժշկությունը և այն ինձ շատ է հետաքրքրում: Յուրահատկությունն այն է, որ աշխատելու եմ զանազան մարդկանց հետ, նրանց օգնելու եմ և բուժելու: Ես ինքս եմ որոշել ընտրել այս մասնագիտությունը և ինձ հարազատ մարդիկ դեմ չեն եղել: Բոլորս էլ գիտենք, որ բժշկությունը միշտ էլ պահանջարկ ունենում է և կարծում եմ դա միշտել այդպես կլինի: Այդքան էլ շատ տեղեկություն չունեմ համալսարանների մասին:
http://www.ysmu.am/index.php?lang=am
https://www.facebook.com/pages/Երևանի-Մ-Հերացու-անվան-Պետական-Բժշկական-Համալսարան/229730140372727

понедельник, 26 января 2015 г.

Պատմություն: Նախագիծ.

Քրիստոնեական եկեղեցին և դրա հիմնական ուղղությունները:

Եկեղեցին- Ժամանակի ընթացքում հետզհետէ` մի կողմից գնոստիկականության ազդեցության տակ, մյուս կողմից անմիջապես ազդվելով հեթանոսական պաշտամունքներից, քրիստոնեական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդավոր միստերիաների կատարում: Հաղորդությունն ու մկրտությունը դառնում են խորհուրդներ, որոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչվում արդեն (Իգնատիոս), իսկ մկրտությունը դառնում է մարդկային բնության մաքրության և աստվածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:
Աստվածպաշտական գումարումների ընդհանուր բնավորությունն էլ փոխվում է:

воскресенье, 25 января 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշները 


1. Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալուկարողությունը
2. Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
3. Կայունություն- hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում`անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելուկարողություն
4. Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակըսահմանափակելու կարողություն

пятница, 16 января 2015 г.

Ես կարողանում եմ.( Խոսքի մշակույթ )

1. Ավետիք Իսահակյան - Լիլիթ ( Առաջադրանք-Վերլուծություն )
http://eremartin.blogspot.com/2014/10/blog-post_26.html 

2. Ավետիք Իսահակյան - Այդ ոչինչը ես եմ ( Վերլուծություն )
http://eremartin.blogspot.com/2014/10/blog-post_68.html 

3. Նամակ ձմեռ պապիկին 
http://eremartin.blogspot.com/2015/01/blog-post_48.html 

4. Օրասիո Կիրոգա ( Մորթված հավը )
http://eremartin.blogspot.com/2015/01/blog-post.html 

5. Ընտրեցի Նշանյան Ստեփանի բլոգը, քանի որ այնտեղ կային շատ ու շատ հետաքրքիր տեղեկություններ որոնք ինձ շատ պետք եղան։ Դիզայնը նւյնպես շատ հետաքրքիր է։
http://nshstepan.blogspot.com/ 


Մորթված Հավը. Օրասիո Կիրոգա

Մորթած հավը։ Շատ դաժան, սակայն շատ արագ և թեթև ընթերցվող մի պատմվածք, որը չեր արտահայտում ինչ որ խորաթափանց միտք, և դրա մասին մտածելը անիմաստ էր։ Բայց և այնպես. կարելի է երկար ժամեր շարունակ մտածել, վերլուծել այդ հիվանդ երեխաների մասին։ Մեր օրերում ցավոք սրտի շատ են այդպիսի երեխաները։ Պատմվածքում հնարավոր չեր մեղադրել նրանցից ոչ մեկին. բոլորն այս դեպքում մարելի է ասել անմեղ են։ Կարծում եմ. պետք է ամբողջ աշխարհում փնտրել և գտնել մկ լուծում հիվանդ երեխաների համար։ Պետք է նրանց մեկուսացնեխ հասարակությունից սակայն ոչ դաժան կերպով ( ինչպես արվում էր Հիտլերի ժամանակ` սպանելով նրանց ) այլ տանելով նրանց համապատասխան վայր. որտեղ նրանք ապահով կլինեն և ոչ վտանգավոր մարդկության համար: