воскресенье, 25 января 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշները 


1. Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալուկարողությունը
2. Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
3. Կայունություն- hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում`անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելուկարողություն
4. Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակըսահմանափակելու կարողություն




Բնական էկոհամակարգերի օրինակներ են լիճը, անտառը, անապատը, տունդրան, ցամաքը, օվկիանոսը, բիոսֆերան: Ինչպես կարելի է տեսել օրինակներից, ավելի պարզ էկոհամակարգերը մտնում են ավելի բարդ կառուցվածքունեցողների մեջ:


Էկոհամակարգի օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվո բույսերը,ձկները, անողնաշարավորները, միկրոօրգանիզմները կազմում ենհամակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը : Որպեսէկոհամակարգ` ջրավազանի համար բնութագրական են որոշակիբաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը ևֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալջրամբարի յուրահատուկ պայմանները:




Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր ասպեկտներում` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից: Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն: Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:


Բայց միայն սրանով չի սահմանափակվում մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա. այն կարող է լինել նաև խիստ բացասական, քանի որ կարող է հանգեցնել էկոլոգիական ճգնաժամի:






Էներգիայի հոսքը էկոհամակարգերում

Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենցավտոտրոֆներն էլ հանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ էէկոհամակարգերի գոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներնեն կոնսումենտներն ու ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այնձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այսշրջապտույտի խախտմանը:






ՖՈՍՖՈՐ


Ռուս գիտնական Ա.Ֆերսմանը ֆոսֆորն անվանել է «կյանքի և մտքի տարր», որովհետև այնհայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում,ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով, բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապամատակարարում մարդկանց ու կենդանիներին: Ֆոսֆորի օրգանական միացություններիպարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգանական ֆոսֆորինըհաստատուն է (35,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի,երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության ևայլ դեպքերում: Մարդու օրգանիզմում գրեթե բոլոր կարևորագույն ֆիզիկական շարժընթացներըկապված են ֆոսֆորօրգանական նյութերի փոխակերպման հետ: Մարդու օրական պահանջը 1–1,2 գ է(երեխաներինը՝ ավելի շատ): Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը,ձուկը, ձուն և այլն:


Հասուն մարդու օրգանիզմում ֆոսֆորի քանակը 670 գ է(մարդու զանգվածի մոտ 1%-ը). այն անհրաժեշտ էոսկրագոյացման և էներգիական փոխանակությանհամար: Ֆոսֆորի 90 %-ը գտնվում է կմախքում(ոսկրերում և ատամներում), մնացածի հիմնականմասը՝ բջիջներում, 1%-ը՝ արտաբջջայինհեղուկներում:Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես ևկենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը)շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում ենբույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու ևկենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնումէ բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքնամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալուհամար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտայինհանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ: ՀՀ-ումֆոսֆորով հարուստ հանքաքարեր կան Կոտայքի մարզում: Բույսերը չեն կարող հաջողությամբզարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորայինմիացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորականպարարտանյութեր:Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային,մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայումբուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու ևկենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։Ոսկորների և ատամի էմալի գլխավորբաղադրիչ է հանդիսանում կալցիում պարունակող հիդրոքսիապատիտ միներալը՝ Ca10(PO4)6(OH)2:Ոսկորների հյուսվածքների մեջ նրա պարունակությունը կազմում է կշռի 50%-ը, իսկ ատամի էմալիմեջ՝ 96%-ը:Սինթեզված հիդրոքսիապատիտը բժշկության մեջ օգտագործվում է որպես ոսկորներիլցանյութ և որպես իմպլանտատների ծածկույթ։






ԱԶՈՏ


Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքիգոյության անհրաժեշտ պայմանն է: Ազոտի հիմնականմասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում, իսկավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝ հողում,բուսական և կենդանական օրգանիզմներում: Հողիցյուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանքօգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների,վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացածբույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելովանջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտիշրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևորնշանակություն ունեն նաև կենդանիմիկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշբակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այսբակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է մինչև 25 կգ կապված ազոտ: Կանբակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական ազոտը փոխարկում ենամոնիակի ու նիտրատների:Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է`ամպրոպների ժամանակ: Դրա հետեվանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում էմինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտականթթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:


Որոշակի տեսակի բակտերիաների ազդեցությամբ հողում պարունակվող կապված ազոտը վերածվումէ ազատի:1830–40-ական թվականներին ֆրանսիացի ագրոքիմիկոս Ժ. Բուսենգոն բացահայտեց, որհողում ազոտային միացությունների բացակայության պայմաններում բույսերը չեն կարող աճել ուզարգանալ: Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնելազոտական պարարտանյութերով:






ԱԾԽԱԾԻՆ


Բնության մեջ ածխածնի շրջապտույտին մասնակցում են կենդանի օրգանիզմները: Ցամաքային ևջրային բույսերը լուսասինթեզի շնորհիվ կլանում են մթնոլորտում ու ջրային ավազանումպարունակվող ածխաթթվական գազը և սինթեզում ածխաջրեր: Կենդանիները իրենց հերթին, սնվելովբույսերով, մասնակցում են ածխածնի շրջապտույտին: Տարիների ընթացքում ծովային բազմաթիվկենդանիների դիակների կուտակումից առաջանում են կալցիումի կարբոնատից կազմվածնստվածքներ:Իսկ ծովերում աճող կենդանի բուստերի շարքերը, որոնք նույնպես հիմնականումկազմված են կալցիումի կարբոնատից,

աստիճանաբար մահանալով, վերածվում են բուստայինկղզիների:Ցամաքում կրաքարային մեծ կուտակումներնառաջացել են միլիոնավոր տարիների ընթացքումծովային կենդանիների կմախքների քայքայումից: Այդշարժընթացները երկար ժամանակով ածխածինըհանում են շրջապտույտից, և այդպիսի«դանդաղաշարժ» ածխածնի պաշարները շատ անգամգերազանցում են մթնոլորտում և բնական ջրերումպարունակվող ածխածնի (CO2-ի ձևով) քանակը:Մահացած կենդանի օրգանիզմների կուտակումներըժամանակի ընթացքում առաջացնում են տորֆ,ածուխներ ,նավթ ,հումուս: Վերջիններս նույնպեսածխածնի դանդաղ շարժվող ձևերն են:Բույսերը,կենդանիներն ու մարդիկ արտաշնչում են CO2 (միայն մարդիկ 1 տարվա ընթացքում արտաշնչում են1 մլրդ տոննա CO2): Հողում և ջրում միկրոօրգանիզմների ազդեցությամբ օրգանական նյութերիքայքայման հետևանքով նույնպես առաջանում է CO2 : Ընդ որում՝ հողի մակերևույթին մոտ CO2-իքանակն ավելի մեծ է, քան մթնոլորտի վերին շերտերում: Մթնոլորտը CO2-ով հարստանում է նաևածուխների, նավթի, բենզինի, փայտի այրման հետևանքով: Տարեցտարի մեծանում է մարդուտնտեսական գործունեության հետևանքով անջատված CO2-ի քանակը, որը, դառնալով ջերմոցայինէֆեկտի պատճառ, սպառնում է Երկրագնդի կլիմայի տաքացմանը: Բնական ջրերում լուծված CO2-իքանակը նույնպես ավելանում է, որը մասամբ դանդաղեցնում է նրա կուտակումը մթնոլորտում:


Աղբյուրներ՝ http://qnmartirosyan.blogspot.com/2013/12/blog-post_1.html


http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AF%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3


http://lilithaghajanyan.wordpress.com/2014/01/26/%D5%A7%D5%AF%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8/


http://mamaryannina.blogspot.com/2014/03/blog-post_20.html


http://narehovhannisian.blogspot.com/2014/01/blog-post_31.html


https://abroyanvahe.wordpress.com/2014/01/30/%D5%A7%D5%AF%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/


http://kmaschool.am/innovation/?page_id=562


http://edgarmirzoyan.blogspot.com/2013/12/blog-post_25.html


http://marytelunts.blogspot.com/2014/11/blog-post_30.html


http://vrapyan.blogspot.com/2014/04/blog-post.html


http://gsahakyan.blogspot.com/search/label/%D4%B7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1 

Комментариев нет:

Отправить комментарий