Ամեն ոք
ունի իր սեփական պատկերացումը սիրո վերաբերյալ: Ես չգիտեմ կա իսկական սեր, թե ոչ: Այդ
զգացմունքը կարող է ուղղակի կապվածություն լինել,որը հաստատ ուժեղ է սիրուց:Կյանքի մասին ամեն
մարդ ունի իր սեփական կարծիքը և ոչ ոք
չի կարող հստակ սահմանել << կյանքը >>: Այժմ ես կասեմ իմ կարծիքը կյանքի
վերաբերյալ : Կյանք խնդիր է որը մենք լուծում ենք ամբողջ կյանքի ընթացքում : Այդ խնդիրը
լուծելու ընթացքում մենք հանդիպում ենք դժվարությունների և խոչընդոտների :
Այդ խնդրի
լուծումը մենք կարողանում ենք տալ միայն կյանքի վերջում : Կյանքը դա խաղ է : Խաղում
կամ հաղթող ես , կամ պարտվող : Կյանքը հեքիաթ է , որը վերածվելով իրականության դառնանում
է մարդկանց համար : Կյանքը գիրք է , որը գրելով ավարտում ենք կյանքի վերջում և այն
ժամանակ մենք կարող ենք ընթերցել : Պետք է այնպես ապրես ու գիրքը գրես , որպեսզի կարդացողները
իմանան , թե ինչ լավ բանես դու տվել աշխարհին քո ամբողջ կյանքում : Մարդիկ ամբողջ կյանքում
ձգտում են ճանաչել կյանքը և մարդկանց , սակայն դա անհնար է : Կյանքի հետաքրքրությունը
կայանում է նրանում , որ դու ամբողջ կյանքում չես կարողանում հասկանալ, թե
<<Ինչ է կյանքը>> :
Комментариев нет:
Отправить комментарий