«Ես կարողանում եմ» ստուգատեսը վարժարանում
Ստուգատեսը հնարավորություն կտա սովորողին իր անցած ուսումնական տարվան զննական հայացքով նայելու, ինքնագնահատելու, բացթողումները լրացնելու,
ուսումնական կիսամյակի և տարվա ամփոփման համար նախապարաստել իր ուսումնական բլոգը:
Սովորողն աշխատում է դասարանում՝ համապատասխան դասաժամին: Դրա համար լրացնում է աղյուսակ, որի սյունակներից մեկում գրում է կարողությունը, մյուսում՝ համապատասխան աշխատանքի հղումը՝ տարվա ընթացքում
կամ նոր արված: Սովորողը թերթիկը հրապարակում է իր բլոգում, ուղարկում դպրոցի
գրասենյակ։ Վարժարանի կայքում բացվում է բաժին, և աշխատանքները հավաքվում են այդտեղ:
Թերթիկը քննարկվում է վարժարանի կայքում, սովորողը պատասխանում է դասավանդողների, ընկերների,
ծնողների և այլոց հարցերին։